Երեւանն ի՞նչ է, որ խնայեն

Արթուր Հայրապետյան Հունիս 25, 2022

Հին թաղապետերից ազատվեցին, ու կապ չունի` լավ էին աշխատում, թե վատ, ու նորերը եկան, որոնք եթե քպ-ական էլ չեն, ապա հոգով ու սրտով քպ են, եթե էդ էլ չեն, ապա լատենտ քպ են, բոլոր պարագաներում էլ վատ է, շատ վատ է, բայց որ խոստացել են ձայներ բերել ապագայի համար, ուզում է հոգով, ուզում է թաքուն, պետք է բերեն։ Նպատակը ձայն բերելն է, ոչ թե լավ աշխատելը։ Մտեք ցանկացած թաղապետարան, եւ կտեսնեք թե ինչպես են նոր թաղապետերը հին աշխատողներին մաքրում։ Բեսպրիդել։ Դիմում գրել են տալիս, ու ազատվում։ Ավանի թաղապետարանը վառ օրինակ։ Հիշում եք, չէ՞ զոհված զինծառայողի կնոջ աշխատանքից հեռացնելու պատմությունը։ Իսկ Ավանում քպ -ն ձայն չունի` մարդ էլ չունի։ Իսկ նորերին ընդունելուց պարտադիր պետք է քպ-ի շարքերը անցկացնեն` թղթով-թամասով։ Մի խոսքով նախորդներին էիք բան ասում, դուք տեսեք, թե ձեր ապիկար նորերը ինչեր են անում։ Նոր թաղապետերի վրա ամագ ունի Ավինյան Տիկոն։ Հիմա նոր թաղապետերին ըստ էության հրահանգել է, որ հոկտեմբերին իր համար ձայներ հավաքագրի։ Պարտքը` պարտքով։ Ես հույս ունեմ, որ մինչեւ հոկտեմբեր դրանք իզով-թոզով կվերանան։ Իսկ քաղաքում դժվար թե քպ-ն մաքուր ձայների հաշվարկով առաջատարը լինի։ Իսկ եթե մայրաքաղաքում իշխող խունտան ձայն չունի, ուերեմն պարտված են։

Հ.Գ. բայց դե թուլեքի իշխանությունը երկիր են ծախել, երկիր են քանդել, մարդ են սպանել, զոհեր ու վիրավորներ տվել, ճակատագրեր խորտակել, մարդկանց անտուն ու անտիրական թողել, Երեւանն ի՞նչ է, որ խնայեն։

 

Արթուր Հայրապետյան 

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024