Հունիսի 1֊ի Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ մեծ տոնախմբություն էր կազմակերպվել Մոսկվայի հայ համայնքի հարկի ներքո։ Հայ համայնքում էին հավաքվել Մոսկվայաբնակ հայ փոքրիկները իրենց ծնողների հետ ։ Նրանց համար կազմակերպվել էր տոնական միջոցառում ,որին հաջորդեց հյուրասիրություն ՌԴ հայերի միության նախագահ Արա Արաբրահամյանի անմիջական մասնակցությամբ։
Իր խոսքում Արա Աբրահամյանը նշեց, որ Երեխաների պաշտպանությունը աշխարհի բոլոր անկյուններում պետք է լինի առաջնային , քանզի ապագան հնարավոր է լուսավոր դարձնել միայն լուսավոր և պաշտպանված սերունդներ դաստիարակելով։