Երկիրը աղետի հասցրած ազգակործան պատուհասի մեկ օր իշխանության մնալը, մի նոր աղետ է երկրին ու պետականությանը

Արթուր Հայրապետյան Մայիս 18, 2021

Երկիրը աղետի հասցրած ազգակործան պատուհասի մեկ օր իշխանության մնալը, մի նոր աղետ է երկրին ու պետականությանը.

 

Երբեք այսքան վտանգավոր չի եղել սեփական հողում ապրելը, որքան հիմա։ Երբեք այսքան նվաստացած ու խեղճ չենք եղել, ինչքան այսօր, երբեք այսքան հրի ու սրի մատնված չենք եղել, որքան այսօր, երբեք այսքան անպաշտպան ու անօգնական չենք եղել, ինչքան այսօր, երբեք այսքան աղմուկի մեջ չենք լռել, որքան այսօր.... Վտանգված են մեր հայկական տարածքները, որտեղ չկա բաց ու փակ տարածք, պիտանի-անպիտան, այլ կա` ունենք սրբազան տարածքներ։ Երկիրը աղետի հասցրած ազգակործան պատուհասի մեկ օր իշխանության մնալը, մի նոր աղետ է։ 

Հիշո՞ւմ եք նոյեմբերի 9-ից հետո, երբ բունկերներում պախկված էր ազգակործան պատուհասը ծպտունը դուրս չէր գալիս, մինչեւ որ վերակենդանեցրեցին, ու դուխով գլուխը դուրս հանեց բունկերներից, թռփոշացավ ու վրա տվեց, որ ինձ տվեք վեց ամիս ժամանակ, եւ ես կիրագործեմ մեր ճանապարհային քարտեզը։ Հիմա հասկացա՞ք, որն էր իր ճանապարհային քարտեզը։ Ինչպես որ բանակցությունների իր կետն էր, որ բանակցեց ու Արցախը հանձնեց, այդքան զոհերի ու գերիների միջոցով։ Թնշամանքը ինչքան էլ փորձում եմ կառավարել, չի ստացվում։ Թշնամին ՀՀ ինքնիշխան տարածքում է արդեն որերորդ օրն է։ Հնարվոր բոլոր ստերը լսեցինք, պատճառաբանությունը մի քանիսն է` մեդիատեռոր, այն դեպքում, որ պետական մակարդակով են տեռորի ենթարկել ՀՀ քաղաքացուն, այս կամ այն տեղական ու արտաքին ուժերը, եւ մեկ էլ յանի իրենց խանգարողները։ Այն դեպքում, որ իրենցից մեծ խանգարող մեր երկրում չկա, ինչքան էլ որ ծեծեն այն միտքը, որ թե նախկիններն են մեղավոր, որ հարիֆը էս օրին է։ Տգիտության ու մոլորության ազդեցության տակ պահելով հասարակության մի զգալի հատվածի, պատուհասը կարողանում է ցանկացած հարցում ճողոպրել, որովհետեւ իր պաշտպանները իր նման արկածախնդիր ու իրեն չհարգող զանգվածն է, որովհետեւ եթե մի քիչ գոնե խղճային, պատվեր կատարողի իրենց դերից դուրս կգային, բայց ոչ` ոչ խելք կա, ոչ էլ հայրենիքի հանդեպ պատասխանատվության զգացում։

Անցնեմ թշնամանքը կառավարելուն։ Փաստորեն եթե քո կողքին թշնամին եկել է ու տարածք է գրավել, դու պարտավոր ես թշնամանքը կառավարել եւ ընդունել նրա ներկայությունը։ Բա՞։ Հա, ու մենք փորձում ենք կառավարել թշնամնքը, այն աստիճան, որ անտարբեր ենք դարձել թշնամու կողքին ապրող մեր հայրենակիցների նկատմամբ։ Հիմա ինչ-որ բանակցությունների ֆոն են ստեղծում, որ վաղը մի նոր աղետ լինի, ասի` դե մենք ամեն ինչ արեցինք, դիմեցինք սրան, նրան, ում պատահի, բայց ոչ ոք մեզ բանատեղ չդրեց, եւ Աստված ոչ անի, որ պատերազմ սկսվի ու այսօրվա տարածքները, որտեղ թշնամին է, առաջ գալով հասնեն իրենց պայմանավորված կետին, ասելու է` դե մենք փրկեցինք Սեւանա լիճը, թեեւ Սեւանա լճի մակարդակի բարձրացումից էր խոսում, որը արդեն իսկ վտանգավոր է, իսկ Սյունիքում ասելու է` փրկեցինք ասենք Գորիսը։ Աղետ աղետի ետեւից, եւ մենք իրականում վաղը մեր ընտրության միջոցով որոշելու ենք մեր ապագան, բայց ոչ նիկոլ-ազգակործան-պատուհասի պատկերացրած ապագան։ Թեեւ մինչեւ հիմա չեմ հավատում, որ ընտրություններ լինելու է, որովհետեւ ազգակործան պատուհասը լավ գիտի, որ պարտվելու է, ու մի նոր բան կհնարի, թեեւ պատերազմը կա ու կա, ընտրությունները կջրի։ Եսի՞մ։ Երանի սխալվեմ։ Ուզում եմ, որ սխալվեմ։

Արթուր Հայրապետյան

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024