Երկիրը կործանած մարդը, որը փոխանակ ամեն օր Աստծուց մեղքերի թողություն խնդրի ու անտառներն ու դաշտերն ընկած մեր զոհերի մարմինները փնտրի, դեռ ցանկություն ունի կրկին պաշտոնավարելու

Արթուր Հայրապետյան Դեկտեմբեր 25, 2020

Երկիրը կործանած մարդը, որը փոխանակ ամեն օր Աստծուց մեղքերի թողություն խնդրի ու անտառներն ու դաշտերն ընկած մեր զոհերի մարմինները փնտրի, դեռ ցանկություն ունի կրկին պաշտոնավարելու: Հիշու՞մ եք Սյունիքում, մի հանդիպման ժամանակ, երբ մի տղամարդ ասաց՝ պարոն վարչապետ, հրաժարական չտաք, ինքը ոնց արձագանքեց: Հալվելով ասաց՝ էլի մարդ կա՞, որ էդպես է մտածում: Այս մարդուն թվում է, թե մինչեւ արտահերթ ընտրություններ մոռանալու ենք պատերազմի մասին: Մոռանալու ենք, որ պատերազմը եղավ իր ապաշնորհ դիվանագիտության հետեւանքով, չեմ հոգնի ասել՝ Ադրբեջանին ու Թուրքիային հրահրելու հետեւանքով:

ԿԱՐԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ (ՖԲ)

Կիսվել