Երկիրը թողել ենք ձեռնածուի քմահաճույքին ու հանգիստ սպասում ենք վախճանին

Արթուր Հայրապետյան Մայիս 28, 2021

Երկիրը թողել ենք ձեռնածուի քմահաճույքին ու հանգիստ սպասում ենք վախճանին։ Հոգեդարձի միջոցով էլ չենք կարող հետ բերել.... ուզում եմ հասկանալ, հացկատակի մտքի փայլատակումները թափով տարածում եք, որ ի՞նչ։ Ամոթ է։ Նզովյալը մի ամբողջ ժողովրդի մատերի վրա խաղացնում է, որովհետեւ լավ գիտի, որ մարսելու է։ Արցախը, անթիվ զոհերի հաշվին հանձնած պետական դավաճանը, Հայաստանն է հանձնում թշնամուն ու մեղադրում մյուսներին։ Արժանի ենք երեւի, ինչ ունենք շատ էլ է, եթե մեր գլխին կախված չարիքին դեռ հանդուրժում ենք, հավատացող ու ընտրող էլ կա։ Իսկ իրականում կան, որովհետեւ այդ ընտրողներն էլ ձեռնածուի պես ոչ պատասխանատվության, ոչ էլ մեղքի զգացում ունեն, ու կապ չունի, թե չեն հասկանում։ Չեն հասկանում, թող հեռու մնան երկրի ճակատագիրը որոշելուց։ 
Վեց ամիս է ոչ քուն ունեմ, ոչ էլ հանգիստ։ Ինձ մեկ-մեկ հիմարի տեղ դրած գցում եմ այստեղ-այնտեղ, որ չգժվեմ, բա դուք ո՞նց եք քնում, երբ երկիրը ձեռնածուի ձեռամբ կործանվում է, իսկ դուք դինջ-դինջ ապագային եք սպասում։

Արթուր Հայրապետյան

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024