Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Արթուր Հայրապետյան Ապրիլ 05, 2022

Ապրիլի 5-ին, տեղական ժամանակով ժամը 10:43-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 06:43-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.15⁰ և արևելյան երկայնության 43.98⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Վրաստան-Հայաստան սահմանային գոտի` Բավրա գյուղից 15 կմ արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.4 մագնիտուդով երկրաշարժ:

 

 

 

ԱԻՆ լրատվական ծառայության փոխանցմամբ, Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ:

 

 

 

Երկրաշարժը զգացվել է Լոռու մարզի Պաղաղբյուր գյուղում` 2-3 բալ ուժգնությամբ:

Կիսվել