Երկիրը անհանդուրժողականության, խառնակչության, ամոթի, սոսկալի ցավի մթնոլորտում է

Արթուր Հայրապետյան Ապրիլ 22, 2021

Կորցրել ենք ողջամտության եւ մեկս մյուսի հանդեպ հարգանքի զգացումը, ամոթի ու խղճի զգացումը։  

Շուտափույթ ապաքինում եմ մաղթում մեր շուռնուխեցի հայրենակցին ու քիչ առաջ հիվանդանոց տեղափոխված ոստիկանին: 

Անդունդի եզրին կանգնած հայրենիքը այժմ պետականության վտանգի առաջ է կանգնած, ու շատերը դրա մասին չեն էլ ուզում մտածել։ Իսկ այս անհանդուրժողականության մթնոլորտում, որի միակ նպատակը քաղաքացիական պատերազմն է, կանխելու համար մանկուրտը շարունակում է մոլեգնել։ Նիկոլը ինքնակամ չի հեռանալու, անգամ խորհրդարանական արտահերթ ընտրությունները կչեղարկի, կշարունակի ստերով կրկին որոշների հույսը արթնացնել, ու երկիրը վերջանկանապես կկործանվի։ 

Նվաստացուցիչ ու սոսկալի իրավիճակում ենք գտնվում, որտեղ անտարբերությունն ու մեկը մյուսին հայհոյելու, դիվիդենտներ շահելու մրցավազքում ուզում են տաքուկ տեղ գրավել, իսկ ցավից կուչ եկած հայրենիքը մնում է անտեր ու անտիրական։ Ուշքի եկեք։ Ոչ բարոյականության, ոչ էլ տրամաբանության տիրույթում ենք։ 

Խոհեմության կոչ անիմաստ եմ համարում ներկա իշխանություններին ուղղել, որովհետեւ դրանց միակ նպատակը երկիրը խառնակչության, անհանդուրժողականության մթնոլորտում պահելն է, որտեղ անկայունությունը միակ օգնող միջոցն է մնացել այս իշխանության, որ շարունակաբար մեղավորներ գտնի, ու շարունակի ջրից չոր դուրս գալ, բայց ամեն մեկս եկեք հեռու մնանք խառնակչություններից, եւ չդառնանք պատեհապաշտների ձեռքի խաղալիք։

Արթուր Հայրապետյան

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024