Երկիրը աղետի հասցրած ոչ բարովը գնալու է հերթական արկածախնդրության

Արթուր Հայրապետյան Օգոստոս 23, 2021

Երբ հայրենավաճառին թվում է, որ մարսել է կատարվածը, եւ հասարակությունը նրան ներել է։ Ներել է մարդկային ու տարածքային կորուստները, ու այժմ ինքն ու իր ազգակործան թիմով ինչ ուզում անում է, ու թվում է, որ կրկին մարսելու են։ Սխալ տեղում են, ու դրա համար է, որ ազգակործանների իշխանությունը գնալու է հերթական արկածախնդրության։ Իսկ տակառը լցվում է շատ արագ։ Մարդիկ դուրս են գալիս շոկից։ Այդպես չի մնա։ Հայաստանը սահմանային գոտի է դարձել` վտանգված է։ Աղետի հասցրած երկրի ղեկավարին ոչ ոք բանի տեղ չի դնում։ Եվ այնպես չի, որ դրանից խանդավառվում ես` ամոթն ու նվաստացուցիչ վերաբերմունքը չորս կողմից բոլորինս է։ Երբ երկրիդ ոչ բարովի բանակցային ներուժը շրիշակի մակարդակից ցածր է։ 

Հայաստանը սահմանային գոտի դարձրած, ՀՀ սուվերեն տարածքում թշնամու ներխուժումից հետո, թշնամին բնակռել է քո տան մեջ ու քո վրա է կրակում։ 

 

Հազարավոր զոհերի, վիրավորների, անհայտ կորածների, գերիների, անհայտ ճակատագրերի, հայրենազրկվածների, հազար ու մի ցավագարության մեջ չի դադարում սահմանային բախումները՝ նոր զոհեր ու վիրավորներ ենք ունենում։ Թշնամին ամեն վայրկյան զգացնել է տալիս իր ներկայությամբ, ու քեզ վախի մեջ պահում։ Իսկ թե ինչ ենք անում մենք.. ասեմ. 

 

 

Սերժ Սարգսյանի լուսանկարներից խույվորածը, որը տարիներ շարունակ քննադատության առարկա էր դարձել պետական կառույցներից ներս, պատերին կախված նրա նկարը, հիշեցնեմ, թե ինչ էր ասել ժամանակին` պետության ղեկավարի լուսանկարն իրավունք ունեն կաբինետներում կախել միայն Սերժ Սարգսյանի զավակները կամ թոռները:

Հիմա, երեք տարի անց ազգակործան պատուհասի թոռները այնքան շատացան, որ որոշեցին իրենց մեծ պապի նկարը աչքի առաջ ունենալ։ Մինչեւ երկրպագեն, չենք քնի.. դրա համար էլ որոշել են պատերից կախ տալ իրենց առաջնորդի, բայց ոչ երկրի ղեկավարի, ըստ աներձագի, ինչքանով որ կարողացա թարգմանել դուրս տվածը` փառաբանել..  

Ու այդ մի նկարի պատմությունը շինել են օրակարգային հարց, ու հրատապ` պատից կախելու գործընթաց։ 

Այն դեպքում, որ ՀՀ քաղաքացին իր վաղվա օրը չի պատկերացնում։ Չգիտի ինչ կլինի մի ժամ հետո։ Թշնամին ՀՀ գյուղերի վրա է կրակում։ Գյուղացին մնացել է մենակ, ինչպես որ բոլորս` վտանգված ու անպաշտպան։ Ու քանի որ մերոնց դրսում բանատեղ դնող չկա, ինչ ասելու լինեն գլուխները կախ անելու են։ Ինչ են պարտադրում եռակողմ բանակցություններում, ինչ են ասում մերոնց Մինսկի խմբի համանախագահ երկրների ներկայացուցիչները։ Միայն կարող ենք գլխի ընկնել նրանց հայտարարություններից։

 

Արթուր Հայրապետյան

Կիսվել