Երկրի անվտանգության գլխավոր սպառնալիքը ազգակործան պատուհասն է

Արթուր Հայրապետյան Մայիս 27, 2021

Երկրի անվտանգության գլխավոր (խաղացող) սպառնալիքը, որ երկրի, որ քաղաքական ուժի վրա ասես չգցեցին, հասկանում եմ` շահավետ դիրք է, որ բռնել են, (ի դեպ այնպես չէ, որ իմ սրտով են, թե բարեկամներ խաղացող դաշնակիցները, թե քաղաքական այս կամ այն ուժերը) բայց այդպես էլ կողքի չեք ընկնում, կամ չեն ուզում հասկանալ, որ երկրի անվտանգության գլխավոր սպառնալիքը ազգակործան պատուհասն է, որն իր արկածախնդրությամբ շարունակում է (ինքնուրույն) պլան մշակել` որոշումներ կայացնել, հրապարակել, ու ավելի խոր փոսի մեջ գցել մեր երկիրն ու մեր ազգին, շարունակաբար սպասարկելով թշնամու շահը` բոլորի հետ հարաբերությունները փչացնելու ճանապարհով։

Իսկ իրականում ոչ ոք մեր խնդիրները չի լուծելու։ Մենք մեր ուժերի չափով պետք է լուծենք մեր խնդիրները։ Այնպես որ մեր խնդիրները այլոց վրա մի գցեք, նամանավանդ որ մենք մեր եղածին տեր չենք, մեր տխեղծ ու թրքասեր իշխանության գլխավորությամբ։

Ի՞նչ է նշանակում, թե մեր զորքը մեր տարածքներից հետ քաշենք։ Մեր գյուղերում մարդիկ չե՞ն ապրում, երեխաներ ու ծերեր չկա՞ն, ի՞նչ են անելու.. ի՞նչ բանակցություններ, երբ արդեն ներքին, պայմանավորվածության են եկել։

Մի քանի օր առաջ ՀՀ ինքնիշխան տարածքը անվերապահորեն լքելու մասին խոսողն այսօր ինչպե՞ս է խոսում խաղաղ դիվանագիտական լուծման մասին։ Ինչ-որ բա՞ն է փոխվել։

Շարունակեք կառավարել թշնամանքը, եւ անվրդով դուրս կգաք թմբիրից։

Ի դեպ, Պաշտապանության նախարարությունը ասում է գերևարվածներ, կառավարության ԺըՊը-ները պատգամավորների հետ միասին` առեւանգվածներ: Մնացյալը թողնում եմ ձեր մտքին ու եթե կարող եք` վերլուծությանը, լավ, չխանգարեմ ձեր հանգիստը։

ԱՐԹՈՒՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ 

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024