Երկրի թիվ մեկ սպառնալիքն ու մեր ենթարկվող տեսակը

Արթուր Հայրապետյան Օգոստոս 27, 2021

 

Երկրի թիվ մեկ սպառնալիքն ու մեր ենթարկվող տեսակը. 

Օրվա պատասխանատուների գերնպատակը ազգակործան գործարքներն են, որ սահուն կերպով իրագործում են, ու շարունակում են միաբերան ճամարտակել՝ նախկիննե՛րը, նախկիննե՛րը.. ա՛յ հայրենավաճառներ, ձեր խաբեությամբ, հայ զինվորի թափած արյամբ ձեր ոհմակի իշխանությունը կեղծ բարեպաշտությամբ մոլորեցնում է՝ ձեր պողպատ երեւակայվող թավշյա ապագառկեքիդ, ու մի ողջ երկրի։ 

Ձեզ ցնկնել են, ու չարիքը` տուկի թելով կախել մեր երկրի գլխին։ Չարիքի պարանը սեղմվում է, իսկ մենք այդ ցավի անվերջանալի կծկումների մեջ` վերջանում։

Հայաստանի թիվ մեկ սպառնալիքը Հայաստանը ղեկավարելու իրավունք ստանձնողի աթոռին նստած երկիր է հանձնում իր կիրթ ու կառուցողական եղբորը։ Ու այսքանից հետո մենք շարունակում ենք չարիքի իշխանությանը ենթարկվել։

Կիսվել