Երկրից մնացած փշրանքներն ենք կորցնում

Արթուր Հայրապետյան Սեպտեմբեր 20, 2021

Սրանից լավ առիթ չկա` զբաղեցնել հասարակությանը սեպտեմբերի 21-ի միջոցառմամբ, որ ինչքան էլ դեմ լինենք, միեւնույն է դեմ լինելով լավ էլ իրականություն է դառնալու, ու այդ ընթացքում թշնամիների` նիկոլ-էրդողան հանդիպման առաջարկը, որտեղ պայմաններից մեկը մնում է՝ Սյունիքի միջանցքը: Ռազմաքաղաքական աղետը գնալով խորանում է։ 

Շարունակեմ։ 

Այս ընթացքում ոստիկանները թուրք են բռնում, որից մեկը փախուստի է դիմում, հետո պարզվում է, որ ոստիկանները սխալվել են, դրանք ոչ թե թուրք, այլ պարսիկ են եղել, հա, թուրքի դրոշով։ 

Այս ընթացքում թշնամին մեր երկրում սրտի ուզածն է անում։ Երեխաներին ահաբեկում, մեր տարածքում մեր հայրենակիցները գերի են ընկնում, լայնածավալ պատերազմի ավարտից հետո զոհեր` յոթանասունից ավել։ Գերիներ, որոնց բանտարկում են։ Զինվորների աճյուններ են դեռ մեր կորսված տարածքներից գտնվում.... ու այս խայտառակ ու նվաստացուցիչ պայմաններում իշխանությունները շարունակում են իրենց արդարացնել ու ոմանք, որոնց առաջ ոսկոր են շպրտել, պաշտպանում են քպ-ապագա կա -ների ազգակործան քայլերն ու անցնում են նախորդներին։ Նախորդներին էլ լավ գիտենք, ձեզ էլ։ Բայց նախորդների ժամանակ այսքան նվաստացած ու թշնամու կողմից վախի մթնոլորտ չի եղել։ 

Նախորդների ժամանակ ընդդիմադիր նիկոլը ասում էր, թե երկիրը պադավետապետություն է դառել, բա հիմա ինչ է դառել։ Մինչեւ մի տեղ հասնելը, արդեն պադավատներն ու ախրանաները, ոստիկանների ու զինվորականների հետ լցված են, որ քո անվտանգությունը պաշտպանեն։ 

Չեմ կարող շատերի սրտի ուզածով ասել, բայց մի քիչ մարդ եղեք, արժանապատվություն ունեցեք։ Երկիր ենք կորցրել, ու հիմա երկրից մնացած փշրանքներն ենք կորցնում, ու հպարտությամբ դեռ հայրենավաճառի գովքն եք անում։ Վաղը դա գնալու է, երկիրը հետ չենք կարողանալու բերել։ Միեւնույն է, ով էլ գա, դուք էն տեսակն եք, որ պառկելու եք տակներն ու ոսկոր եք կրծելու։

Գոնե Օվերտոնի պատուհանը փակ պահեք.. 

 

Արթուր Հայրապետյան

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024