Ես Արթուր Հայրապետյանն եմ

Արթուր Հայրապետյան Հունիս 06, 2021

Անատամ ճիվաղը արյունոտ ձեռքերը երկարացնում է, ուզում է բոլորի փեշերին քսի` մաքրվի։

 

Բարեւ Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Ես Արթուր Հայրապետյանն եմ, բոլոր իշխանությունների օրոք ընդդիմադիր։ Ես, ինչ ասես, որ չեմ տեսել բոլոր իշխանությունների օրոք, բայց այն ինչ չէի կարող պատկերացնել ներկա ԺըՊը ազգակործան իշխանությունների օրոք` երեւակայությունս անգամ չէր կարող այսչափ ամուլ գտնվել։ Ինձ թվում էր, որ մենք կարող ենք մեր արժանապատվությամբ հաղթել ցանկացած արհավիրք, բայց Փաշինյան Նիկոլի օրոք անգամ մարդու մեջ մարդը վերացավ ու դարձանք հանցավոր անտարբեր։ 

Ինչ ասես կարող էի մտածել, բայց որ կարող էինք կորցնել մեր Հայրենիքը, երբեք մտքովս չէր կարող անցնել։ Կորցրեցինք հնարավոր-անհնարին ամեն ինչ։ Կորցրեցինք մի սերունդ, որ հետ չենք կարող բերել։ Նիկոլն ու իր ուսապարկերը լվացին բոլոր իշխանությունների գլուխը, այն աստիճան, որ անգամ խոսելու, արտահայտվելու հնարավորություն չպետք է ունենային։ Բայց ոչ, անգամ այս ծանր օրերին համարձակություն չունեցան իրենց մեղավորության մասին խոսել, ու հեռանալ, որոշեցին անգաղափար ու մտածված դուրս գալ մարդամեջ ու գաղափարազուրկ մտքեր հնչեցնել, սեւացնելով բոլորին բացի իրենցից։ 

Դու այլեւս հպարտ չես քանքարավոր քաղաքացի` չես էլ եղել, պարզապես քեզ նիկոլականությունը ներշնչել է, որ դու հպարտ ես։ Ու քո թիկունքից գործել են քո դեմ, կեղտոտ ոտքերը մաքրել են քո արժանապատվության վրա, երկիրդ վերածել մեռած դիակի, որի շուրջ խլվրտացող որդերի պես քեզ թողել են, որ դիակը լափես։ Անողնաշար ենք մնացել, ու մնացել ենք անթաղ։ 

 

Անձնապաշտությամբ չառաջնորդվել, նժարի թաթերին է դրված մեր վաղվա ապագան, որը Նիկոլի պատկերացրած ապագայի հետ ոչ մի աղերս չունի։ Նիկոլի հետ ապագա ՉԿԱ։ Ընտրեք ում ուզում եք, բայց ոչ երբեք նիկոլին ու նիկոլին կցված նորելուկ քաղաքական փուչիկներին։ Թուրքը գիտի ինչ է ուզում` բնաջնջել հայրերին, որի համար ներսի թշնամու միջոցով հնարավոր է, ինչն էլ թափով իրագործում է Նիկոլն ու իր թիմը... Ընտրությունը ձերն է......

 

Արթուր Հայրապետյան

Կիսվել