Էս ի՞նչ անտերության ենք մատնված. Դուք տեսե՞լ եք վիրավոր, անդամահատված տղաների ծայրահեղ չքավոր պայմանները, դուք նկատե՞լ եք անհայտ կորածների ու գերիների ծնողների հուսահատ ու լուռ ողբը, որդիներին ու ամուսիններին հողին հանձնածների անկենդան հայացքները

Արթուր Հայրապետյան Հունվար 16, 2021

Ժողովուրդ, այս ի՞նչ նիրհի մեջ ենք: Կարծես ոչինչ էլ չի եղել:

Հասկանում ե՞ք` ինչ է կատարվել, ինչ է կատարվում...

Էն խևը, ամեն օր ռակիրովկեք է անում, պարգևավճարներն է ամսական պարտադիր «պարգևում»... մի խոսքով՝ անում է էն, ինչ քեֆը տալիս է: Ո՞վ է խանգարողը:

17 պլյուս-մինուսներն էլ շրջիկ թատրոն են ցույց տալիս. մեկ հրապարակում են, մեկ՝ Եռաբլուրում, մեկ՝ ճանապարհ են փակում-բացում....

էս ի՞նչ անտերության ենք մատնված: Գրեթե բոլորիս ծայրահեղ սոցիալական աղետալի վիճակից չեմ խոսում, դա ի՞նչ է տասնհինգ հազար կործանված ընտանիքների դեմ:

Դուք տեսե՞լ եք վիրավոր, անդամահատված տղաների ծայրահեղ չքավոր պայմանները, դուք նկատե՞լ եք անհայտ կորածների ու գերիների ծնողների հուսահատ ու լուռ ողբը, որդիներին ու ամուսիններին հողին հանձնածների անկենդան հայացքները.... Դուք լսու՞մ եք Եռաբլուրից մեր Լույսերի աղաղակը այս ողջ անարդարությունների դեմ: Ես լսում եմ.

Ե՞րբ դարձանք այս աստիճան անտարբեր: Չէ՞ որ մենք կարող ենք լարել, դուրս շպրտել թե սրանց, թե նրանց: Ինչու՞ ենք քարացել, ինչու՞ ոչ մի քայլ չենք ձեռնարկում...

Չէ, դուք ամանորին խոզեր, բդեր, տոնածառ դնող եք: Ցավը միայն ձեր կողքով է անցել:

Դե, իհարկե՝ քարը ձեռքից ցած գցելն ավելի հեշտ է, քան նետելը.

ԱՆՆԱ ՄՆՈՅԱՆ 

Կիսվել