«Էսքան աղետների ու պարտությունների մեջ ոչ մի մեղավոր չերևաց»

Արթուր Հայրապետյան Դեկտեմբեր 17, 2020

Այն աստիճան ենք թուլացել, որ այլեւս հպարտությամբ վախենում ենք ցանկացած խնդրի մասին բարձրաձայն խոսել, որովհետեւ մեզ չեն լսի.. իսկ պլեբեյական ռեւանշիստներին թվում է, որ ձայն հանենք, մեզ չեն հասկանա։

Պատերազմը չի ավարտվել։ Ու մեզ քի՞չ էր այն չարաբաստիկ նոյեմբերից մինչեւ հիմա` մեկ ամիսը, որպեսզի ուժերի վերադասավորում կատարվեր եւ իրավիճակում` բեկում մտցվեր։

Կարեւորը թիվ մեկ մեղավորը` «մեղավոր չի»։

Եվ այստեղ հիշում եմ Թումանյանի նամակը Իսահակյանին.

«…Ես չեմ ուզում և չեմ կարող երկար ու բարակ գրել մեր երկրից, թեև դու հարցնում ես: Կարճ ասեմ՝ մենք թե դրսից, թե ներսից քանդեցինք մեր երկիրը: Գլխավորապես մենք: Մենք եմ ասում, և սրա մեջն է ճշմարտությունը: Մի մասը խանգարող սրիկաներ, մի մասը գողեր ու ավազակներ, մի մասը ապիկար թշվառականներ, և չերևաց մի բազմություն, գոնե մի խմբակ, որ վերածնվող շունչն ու բարոյական կարողությունը հայտնաբերեր: Էսքան աղետների ու պարտությունների մեջ ոչ մի մեղավոր չերևաց, ոչ ոք ոչ պատասխանատվության կանչվեց, ոչ պատասխան տվեց: Եվ շարունակվում է. այժմ էլ նույն մարդիկը նույն ճանապարհներով… Եվ ոչ մեկը գոնե անձնասպան չեղավ, որ ապացուցեր, որ գոնե ամոթ ու խղճմտանք կա այս մարդկանց մեջ: Բայց ես ինչ եմ ասում-չկարողացան գոնե վշտանալ կամ վշտացած երևալ»:

Հարյուրամյակներ անց է, բայց ոչինչ չի փոխվել, որովհետեւ պոռոտախոս ենք, ու մեծբերան.. իրական վտանգները մեր գլխին կախված, դեռ զբաղված ենք անձնական հաշիվներ մաքրելով... 

Կիսվել