Ըստ օպերատիվ տվյալների, այս օրերին, հենց այդ տրակտորների օգնությամբ, ադրբեջանցիները «հայ-ադրբեջանական» սահմանում իրենց դիրքերն են ամրացնում

Արթուր Հայրապետյան Նոյեմբեր 25, 2022

Ուրեմն, սեպտեմբերի 13-ի ադրբեջանցիների՝ ՀՀ ինքնիշխան տարածքի վրա հարձակման արդյունքում, վերջիններս Կապանի մերձակայքում ՀՀ քաղաքացիներին պատկանող 2 հատ ճապոնական արտադրության «Կոմացու» մակնիշի տրակտորի են տիրացել: 

Ըստ օպերատիվ տվյալների, այս օրերին, հենց այդ տրակտորների օգնությամբ, ադրբեջանցիները «հայ-ադրբեջանական» սահմանում իրենց դիրքերն են ամրացնում:

Չմոռանամ նշել, որ Փաշինյան Նիկոլը (ՀՀ իշխանությունը) դեռևս սեպտեմբերին, տրակտորների կորստի համար, խոստացել էր փոխհատուցել տրակտորների սեփականատերերին: 

Փաստորեն, ստացվում է, որ Ադրբեջանը «հայ-ադրբեջանական» սահմանը «սահմանազատում է» ՀՀ քաղաքացիներին պատկանող տեխնիկայով:

Այսքանը Հայաստանի, Փաշինյան Նիկոլի, ադրբեջանցիների, հայ-ադրբեջանական սահմանի, ճապոնական «Կոմացու» մակնիշի տրակտորների, խաղաղության և բարոյականության մասին։ 

 

 

Կարեն Հեքիմյան 

Կիսվել