Եթե ամեն ինչ այդքան աղետալի չլիներ
Մեկը ընդդիմությանը խորհուրդ է տալիս գնալ Արցախ։ Մյուսը, թե գնացին` խառնակություններ կլինեն։ Ու այսպես շարունակ։ Խորհրդարանը սարքել եք էժանագին բեմադրությունների թատերաբեմ: Չգիտես՝ ասես, թե՞ չասես։
Իշխանության խոսափողները խորհրդարանի ամբիոնը շինել են ընդդիմությանը վախեցնելու, ներկա` իրենց ազգակործան քայլերը թողնելով մի կողմ, նախկիներին հիշեցնում են իրենց իշխանության տարիները։ Ալեքսանյանը ինքնահաստատվում է։ Արցախի դրոշի դիրքն է որոշում։ Ամեն ինչ քանդած, ավերած, երկիրը հանձնելով թշնամու ձեռքը, այս թուլեքի իշխանությունը վայելում է իրենց նմանների ծափերը։
Ու եթե Արցախի համար արյուն թափած, հայրենիքը ամեն գնով պահած գեներալներին են հանձնում հողին, պարզապես պետք է օր առաջ այս թափթփուկներին հեռացնել, իրենց ձեռքը մուրճ տվողների գլխին` մի-մի զարկ տալով։