Եթե անտարբեր ես ինչ տարբերություն թե ով կղեկավարի քեզ

Արթուր Հայրապետյան Նոյեմբեր 18, 2021

«Ազգին դրդում են, որ արհամարհի իր տաղանդներին։ Սա գաղութարարների փափուկ պատերազմների հիմնական մասերից է։ Նրանք ազգի մեջ շարունակ սերմանում են, որ իրենք անընդունակ են։ Մինչև բանը հասնում է նրան, որ ազգն արհամարհում է իր տաղանդներին»։ 

 

Սա ճշգրիտ նկատել ա հայերի բարեկամ Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին։ 

 

Դժվար չի հայերի մեջ գտնել մարդկանց, որոնք զբաղված էին գաղութարարների այս առաջադրանքով։ Ու հենց այն մարդիկ, որոնք հայերին անընդունակ հռչակեցին, ատում են Հայաստանի տաղանդներին ու հերոսներին։ Անուններ չնշեմ, մեկ ա մտքներումդ հնչում ա արդեն։

 

Խամենեիի ասածին երկու հավելում։

 

Մեկն այն, որ արդյունքում ազգի աչքերին տաղանդավոր են թվում հենց նրանք, ովքեր ազգին անընդունակ են հռչակում։

 

Այսինքն, «Տե՛ս, ինչ խելոք, հեռատես մարդ ա։ Մարդ պիտի տաղանդ ունենա, որ հասկանա, որ մենք սովորական ազգ ենք»։

 

Եվ երկրորդ, այս ընկալման արդյունքում ազգը կարող է իրեն առաջորդ ընտրել իր մեջից ամենաանտաղանդին, ամենաազգակործան պատուհասին, որովհետև եթե անընդունակ ազգ ես, ինչ տարբերություն, թե ով կառաջնորդի քեզ։

  Իշխանյան 

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024