Եթե նախահաշվարկը կասկածելի էր թվում, եւ որոշում կար չֆինանսավորել կայանալիք միջոցառումը, ապա ինչու՞ ժամանակին դա չի արվել, թե՞ դարձյալ թայֆաներն իրենց անզիջում դիրքերում են

Արթուր Հայրապետյան Մայիս 01, 2021

Ապրիլի 30-ը նշվում է որպես ջազի միջազգային օր։ Այս առթիվ Հայկական ջազի ասոցիացիան Երեւանի քաղաքապետարանի հետ համատեղ նախատեսել էր 10-րդ հոբելյանական համերգ, որը պետք է տեղի ունենար Սիրահարների այգում։ Նույն օրն առավոտյան ասոցիացիայի նախագահ Կամո Մովսեսյանը ֆեյսբուքյան էջում հայտարարություն տեղադրեց համերգի չեղարկման վերաբերյալ' որպես պատճառ նշելով, որ Երեւանի քաղաքապետարանը չի թույլատրում իրականացնել միջոցառումը։ Ես անմիջապես կապ հաստատեցի Երեւանի քաղաքապետի մամլո խոսնակ Հակոբ Կարապետյանի հետ' պարզաբանելու իրողությունն ու չթույլատրելու պատճառները։ Հակոբ Կարապետյանը հեռախոսազրույցում նշեց, որ քաղաքապետարանը ոչ թե չի թույլատրում, այլ հրաժարվել է ֆինանսավորել համերգը' ներկայացված նախահաշվարկը համապատասխան ստորաբաժանման կողմից ուսումնասիրության ենթարկելով եւ համարելով ուռճացված։ Նա հավելեց նաեւ, որ այս մասին տեղեկացվել է հայտատուին։ Հայտատուն, այսինքն' հայկական ջազի ասոցիացիայի նախագահ Կամո Մովսեսյանն իր այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ մերժման վերաբերյալ ծանուցումը ստացել են հենց ապրիլի 30-ին։ Մանրամասն նկարագրելով տեղի ունեցած գործընթացը' նա նաեւ նշեց, որ նախահաշվարկը եղել է աշխատանքային տարբերակով, եւ եթե այն կասկած է հարուցել, ապա կարելի էր կազմակերպել համապատասխան քննարկում եւ գալ վերջնական երկկողմանի շահավետ համաձայնության, մանավանդ, որ համերգի համար նախատեսված (եւ այդպես էլ չփոխանցված) գումարի չափը (15 մլն. դրամը) առաջարկվել է հենց քաղաքապետարանի կողմից։ 

Եթե նախահաշվարկը կասկածելի էր թվում, եւ որոշում կար չֆինանսավորել կայանալիք միջոցառումը, ապա ինչու՞ ժամանակին դա չի արվել, թե՞ դարձյալ թայֆաներն իրենց անզիջում դիրքերում են։ Չափազանց ակներեւ է' խնդիրն այլ հարթությունում է' հիմնված ինչ-ինչ (գուցե քաղաքական, ո՞վ կարող է բացառել) տարակարծությունների վրա։ Ե՞րբ պետք է մեր երկրում սովորեն աշխատել առանց անձնական հարաբերությունների։ Ինչու՞ պետք է դրանք խանգարեն քաղաքի ու հասարակության համար բարի ու օգտակար գործ կատարելուն։

Արմինե Բոյաջյան

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024