Եթե խոսքը գնում է պետության ճակատագրով մտահոգություն ունենալու մասին

Արթուր Հայրապետյան Հունվար 11, 2021

Ես հասկանում եմ նրանց մոտեցումը, որոնք համարում են, որ իշխանությունները չունեն վստահության, լեգիտիմության խնդիր և կարող են շարունակել Հայաստանի անունից ճակատագրական հարցերի շուրջ բանակցություններ վարել: Այդ մարդիկ իշխանության կողմնակիցներն են, որոնք վստահում են պետության ճակատագիրը իշխանություններին և համարում, որ իշխանությունները իրենցից կախված ամեն բան ճիշտ են արել ու կարող են շարունակել: Չեմ հասկանում, երբ այս նույն մարդիկ, այնուամենայնիվ, կողմ են լինում արտահերթ ընտրություններին:

Ես հասկանում եմ նաև նրանց, որոնք համարում են, որ իշխանությունները ունեն վստահության, լեգիտիմության խնդիր և չեն կարող շարունակել Հայաստանի անունից ճակատագրական հարցերի շուրջ բանակցություններ վարել: Այդ մարդիկ ընդդիմություն են, որոնք չեն վստահում պետության ճակատագիրը իշխանություններին և համարում են, որ իշխանությունները իրենցից կախված ամեն բան սխալ են արել ու չեն կարող շարունակել:

Բայց ես չեմ հասկանում նրանց, որոնք գտնում են, որ իշխանությունները վստահության ու լեգիտիմության խնդիր ունեն, իրենցից կախվածը մինչ այս սխալ են արել, բայց չեն առարկում, որ Հայաստանի համար ճակատագրական հարցերով այսօր շարունակեն բանակցել, պետության անունից փաստաթղթեր ստորագրեն, պարտավորություններ ստանձնեն: Քաղաքագիտական առումով սա անտրամաբանական է, եթե խոսքը գնում է պետության ճակատագրով մտահոգություն ունենալու մասին:

ԻԶԱԲԵԼԼԱ ԱԲԳԱՐՅԱՆ

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024