Ետնաբեմի կանայք

Աննա Անտոնյան Մայիս 17, 2023

Ետնաբեմի կանայք

Hidden Figures ֆիլմը, որը նկարահանվել է Մարգո Լի Շեթերլիի համանուն գրքի հիման վրա, պատմում է երեք կանանց մասին, որոնք 20-րդ դարի կեսերին աշխատել են NASA-ում: Ֆիլմն ուշագրավ է նրանով, որ այդ կանայք իրական կերպարներ են և աշխատել են մի ժամանակաշրջանում, երբ սևամորթ կանանց համար դեռևս կային սահմանափակումներ թե՛ ուսման, թե՛ աշխատանքային ոլորտներում: Նրանց առջև շատ դռներ կարող էին փակվել, եթե նրանք օժտված չլինեին բնատուր խելքով, նպատակասլացությամբ և ուժեղ բնավորությամբ: Քեթրին Ջոնսոնի հաշվարկները կարևոր դեր են ունեցել «Ապոլոն» և «Մերկուրի» հրթիռների հետագիծը ճիշտ որոշելու գործում, Մերի Ջեքսոնը հետագայում դարձավ NASA-ի առաջին սևամորթ կին ինժեները, իսկ Դորոթի Վոնը առաջինն էր, որ սևամորթ կանանց սովորեցրեց օգտվել համակարգիչներից՝ հետագայում մաթեմատիկական հաշվարկները ձեռքով կատարելու փոխարեն անցնելով համակարգիչներով հաշվարկներ կատարելուն (ինքնուրույն սովորել էր ծրագրավորման Fortran լեզուն): Գրքի հեղինակ Շեթերլին այս և այլ սևամորթ կանանց անփոխարինելի աշխատանքի մասին լսել էր հորից, որն այդ տարիներին աշխատել էր նրանց հետ: Գուցե աշխարհը չճանաչեր ետնաբեմի այս կանանց, եթե մի օր Շեթերլին չգրեր նրանց մասին փաստավավերագրական իր առաջին գիրքը:

Այս զարմանալի կանայք, որոնք ամեն օր տրտնջալու փոխարեն կատարելագործվում են, ամեն օր սովորում են ու սովորեցնում, բացում են փակ դռներն ու կարծրատիպեր կոտրում, լավագույն օրինակն են այն բանի, որ սահմանափակումները մեր առջև հաճախ ինքներս ենք դնում: Եվ եթե ուշադիր նայենք մեր շուրջը, կտեսնենք նման ուժեղ, նպատակասլաց, խելացի շատ ու շատ կանանց, որոնք ետնաբեմում են: Գուցե նրանց մեջ մեզ էլ գտնենք:

Նյութը պատրաստեց Հասմիկ Սարիբեկյանը

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024