Փետրվարի մեկի թուրք-ադրբեջանական զորավարժության բացառիկությունը նրանում է կայանում, որ այս զորավարժությունը նախկին նմանատիպ զորավարժությունների նման չի անցկացվում նաև Բաքվից ժամանաց զորամիվորումների հետ, այլ բացառապես Նախիջևանի կայազորի մասնակցությամբ

Արթուր Հայրապետյան Հունվար 27, 2021

Փետրվարի մեկի թուրք-ադրբեջանական զորավարժության բացառիկությունը նրանում է կայանում, որ այս զորավարժությունը նախկին նմանատիպ զորավարժությունների նման չի անցկացվում նաև Բաքվից ժամանաց զորամիվորումների հետ, այլ բացառապես Նախիջևանի կայազորի մասնակցությամբ։

Երկրորդ, այս զորավարժությունը նախկին նմանատիպ զորավարժությունների նման չի անցկացվում միայն հետևակի, կամ հատուկ ջոկատայինների մասնակցությամբ, այլ ընդգրկված է նաև հարձակվողական բնույթի զինտեխնիկա։ Սա բացառիկ է ձմեռային զորավարժությունների համար, քանի որ նախկինում եթե եղել է տեխնիկա, ապա միայն ռազմական ուղղաթիռ, որը տեղափոխել է հատուկ ջոկատայիններին A կետից B կետ։

Երրորդ, այս զորավարժությունը նախկին նմանատիպ զորավարժությունների նման չի անցկացվում Սարիղամիշի տարածքում, կամ ռազմավանում, այլ առաջին անգամ անցկացվում է Կարսից դեպի հարավ-արևելեք ավելի մոտ Արաքսին և Կարս-Իգդիր ավտոճանապարհին։

Եվ վերջապես, չորրորդ, բայց ոչ վերջին, այս զորավարժությունն անցկացվում է մի ժամանակաշրջանում, երբ քննարկվում է ճանապարհային ենթակառուցվածքների բացման հարցը, երկաթգծերի բացման և կառուցման հարցը, մեծ հաշվով հաշտեցման հարցը, այսինքն բավականին փխրուն և զգայական ժամանակաշրջանում․․․

Մի քանի տարբերություն էլ չեմ թվարակում՝ դրանք թողնելով այն խոսացողներին, ովքեր հենց խոսելու, խորհուրդ տալու և վերլուծելու համար պետական բյուջեից աշխատավարձ են ստանում։

ԿԱՐԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024