Եվ այո այսպիսի մարդը բարձրագույն արժեք է

Արթուր Հայրապետյան Հուլիս 07, 2021

Իսկ հիմա երկու խոսք`մարդը բարձրագույն արժեք է կենցեպտի մասին, որը վերջերս հասկանալի պատճառներով ունի բազում ջատագովներ և նույնքան հասկանալի պատճառներով բազում հակառակորդներ։

Մարդու բարձրագույն արժեք լինելու հիմնագաղափարը բացառապես եվրոպական մտապատկերի արտացոլք է, ընդ որեւմ բացառապես քրիստոնեական եզրույթում։

Սակայն նախքան մարդուն բարձրագույն արժեք հայտարարելը մշակութային էլիտան երկար հղկում և մշակում էր մարդու կոնցեպտը փիլիսոփայական,կրոնական և գրական դիսկուրսներում։Արդյունքում պարզվեց,որ մարդը մարդ կոչվելու համար

1֊պիտի ունենա գոյության իմաստի գիտակցում և այդ իմաստը պիտի լինի ավելին քան գոյություն պսշտպանելը

2֊Պիտի ունենա պարտականությունների հսկայական մի ցուցակ, որոնց մեջ գերակա պարտականությունը սեփական անհատի մշակումն ու զարգացումն է և անհատական բարոյական նորմերի սահմանումը հնարավոր բարձր նշաձողով

3֊ Պիտի անհատական զարգացումը ծառայեցնի հասարակությանը թույլ չտալով որ կոլեկտիվ անգիտակցականը սպանի իր անհատական գիտակցականը։

Եվ վեջինը`իրական մարդը գոյության իմաստի համար պատրաստ է զոհել գոյության փաստը։

 

Եվ այո ,այդպիսի մարդը բարձրագույն արժեք է։

Չի կարելի բարձրագույն արժեք լինել միայն բիոտեսակ լինելով։

Չի կարող նման բան լինել,հույս չունենաք։

Երկու ոտքը ավելի լավ է քան չորս ոտքը ,եթե ոտքերով չի սահմանափակվում։

 

Անուշ Սեդրակյան

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024