Եվ այս տխուր իրականության մեջ պետությունն է տուժում

Արթուր Հայրապետյան Հունիս 27, 2021

Հայաստանի տարածքում թշնամու զինվորականներ են, մեր հայրենակիցները անվտանգ չեն, բայց նրանք գնացել ու ընտրել են նիկոլին։ Լա՛վ, էդ մարդկանց, ինչպե՞ս բացատրես, որ հենց նիկոլի պատճառով է, որ նրանք վտանգի մեջ են։ Եվ այս ամոթի ու տխուր իրականության մեջ, մեր պետությունն է վտանգված, իսկ մարդիկ ջրի համար են ճանապարհ փակում: 

Արցախի 80% -ը կորցրել ենք, բայց մարդիկ ջրի համար են ճանապարհ փակում։ Սոցիալական հարցերը ավելի կարեւոր են դարձել, քան պետության անվտանգության հարցերը։  

Պատերազմի հետեւանքով երեխա կորցրած ընտանիքը գնացել ու նիկոլին է ընտրել... էլ չեմ ասում, որ մեր գերիների մասին, որոնց Բաքվի դատարանը դատում է, ընդհուպ ցմահ, ու ինչպես նայում եմ, քար լռություն է` հանցավոր լռություն։ (չհայտնվի մեկն ու ասի, որտեղից գիտես` գիտեմ) Պատերազմի հետեւանքով երեխա կորցրած ընտանիքին, ինչպե՞ս կարող ենք բացատրել, որ նիկոլն է իր գործողություններով պատերազմը դարձրել անխուսափելի։ 

Այսօր տեղեկանում ենք, որ ադրբեջանական զինծառայողները մեր տարածքի մեջ հրազենով սպառնացել են Սյունիքի մարզի Տեղ գյուղի բնակիչներին եւ թույլ չեն տվել հավաքել հնձած խոտը։ Եվ...... 

Նույնն էլ անհետ կորածների հարազատներին.. հերթով չթվարկեմ, որովհետեւ մեկ-մեկ ինձ թվում է, որ մենք կորցրել ենք մեր սթափությունն ու ամեն ինչ դարձել է միեւնույն..  

 

 

Արթուր Հայրապետյան

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024