Եռաբլուրում հողի բերան են բացում մեր նոր զոհված տղաներին այնտեղ ամփոփելու համար։ Իսկ տիեզերական մասշտաբի հանցագործները Եռաբլուրում հրաման են իջեցրել, որ կարմիր բերետավորները բիրտ ուժ կիրառելով հեռացնեն այնտեղից զոհված զինծառայողների ծնողներին, որպեսզի իրենց որդիների շիրիմներին` անարգանքի տուրք մատուցեն։ Սա անթույլատրելի է։ Վաղուց է անթույլատրելի։ Եվ այսօրվա պատկերը մեր մեռելային լռության ու մեր անտարբերության արդյունքն է, որով էլ սնվում են ազրահիլն ու իր շուրջինները։
Արթուր Հայրապետյան