․.Եվ ծառայել հայրենիքին նշանակում է կրել հայրենիքը քո մեջ

Արթուր Հայրապետյան Սեպտեմբեր 06, 2021

NewsVoice.am-ը զրուցել է Ռուսաստանի հայերի միության կառավարման խորհրդի անդամ, Մոսկվայում և Մերձմոսկովյան հայ համայնքներում հայերի միության նախագահի լիազորված ներկայացուցիչ Արտյոմ Վարդանյանի հետ։

 

 

 

 *** Պրն․Վարդանյան, երկար տարիներ է արդեն բնակվում և աշխատում եք ՌԴ-ում, բայց Ձեր ողջ ներուժն ու ռեսուրսները ծառայեցնում եք ի շահ հայրենիքի։ Ո՞րն է հայրենիքին ծառայելու Ձեր շարժիչ ուժը։

 

—Հայրենիքին ծառայում եմ քանզի անմնացորդ սիրով ու նվիրումով եմ մոտենում նրան։ Հայրենիք․․․ Այսինքն իմ տուն ու տեղ, իմ հայրական օջախ։ Անգամ տնից հեռու իմ հոգին ու տունը մնում է այնտեղ հեռվում․․․ Ես սկսել եմ առավել արժևորել ու եղածից ավելին անել հայրենիքս ամուր ու կանգուն տեսնելու համար։

 

 

 

*** Պատերազմը յուրաքանչյուրիս կյանքում բեկումնային եղավ։ Մենք ամենքս յուրովի ապրեցինք կորստի ցավը և յուրովի դասեր կքաղենք։ Ո՞րն է պատերազմի տված ամենակարևոր դասը։

 

—Պատերազմի ամենամեծ դասը, թերևս, եղավ այն, որ մենք այդպես էլ դաս չքաղեցինք։ Թվում էր՝ պետք է առավել միասնական դառնայինք արտաքին թշնամու դեմ, այնինչ ներսում մեզ բաժանեցին ու, ցավոք, դեռ բաժանում են ․․․

 

 

 

*** Պրն․ Վարդանյան, ո՞րն է հետպատերազմյան քաոսը հաղթահարելու Ձեր բանաձևը։

 

— Հետպատերազմյան այս իրավիճակը հաղթահարելու համար պետք է մի կողմ դնել բոլոր տարաձայնություններն ու բռունցքվել, պետք է հզոր հայրենիք կառուցելու մեկ միասնական գաղափար ստեղծել։ Սփյուռքը պետք է իր ողջ ներուժը ծառայեցնի հայրենի տնտեսության զարգացման և ամրապնդման գործին։ Պետք է անել անհնարինը սերունդներին ավելի կայացած հայրենիք ժառանգելու համար։

 

 

 

*** «Երբ ո­ղոր­մու­թ­յուն ես ա­նում, թող քո ձախ ձեռ­քը չիմանա, թե աջն ինչ է ա­նում»։ Դուք բարեգործություն ա­նում եք ոչ թե ի ցույց այլ ի շահ նրա, ով ունի Ձեր կարիքը։ Ո՞ր սկզբունքն է ստիպում Ձեզ լռել Ձեր ազգանվեր գործերի մասին։

 

— Բարի գործերի համար երբեք նախնական պլաններ չեմ գծում, դրանք միշտ լինում են պահի և ժամանակի ազդեցության տակ։ Իսկ եթե անկեղծ լինեմ, չեմ սիրում այդ թեման թմբկահարել։ Մի կարևոր նշանաբան ունեմ՝ արել ես անցիր առաջ և վարձքդ բումերանգի օրենքով անպայման կվերադառնա քեզ։ Չեմ ընդունում այդ թեման շահարկելու շատերի սովորությունը, երբ այն դարձնում են հայտնի «Տժվժիկը»։

 

 

 

*** Շարունակեք միտքը՝ հայրենիքից առավել սիրելի չկա ոչինչ․․․

 

—․․․Եվ ծառայել հայրենիքին նշանակում է կրել հայրենիքը քո մեջ։

 

 

 

Զրուցեց Աննա Ավետիսյանը

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024