Եվրոպայի առաջնության ոսկե մեդալը իմ նպատակներից մեկն էր

Արթուր Հայրապետյան Ապրիլ 03, 2022

Բուդապեշտում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Եվրոպայի չեմպիոն հռչակված Մալխաս Ամոյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է հաղթանակին ու շնորհակալություն հայտնել աջակիցներին։

 

«Եվրոպայի առաջնության ոսկին նվաճելու համար անցա դժվարին ճանապարհ, այն նվաճելը իմ նպատակներից մեկն էր, շատ սպասված հաղթանակ, որին երկար էի սպասել: Փառք Աստծո ստացվեց։ Հավաքականի մարզիչների, իմ անձնական մարզիչների, հորեղբայրներիս, ինձ հետ մարզվող ընկերների շնորհիվ կարողացա նվաճել այս տիտղոսը։

 

Առանձնանատուկ շնորհակալություն եմ հայտնում ինձ աջակցողներին, իմ երկրին, հայ ու Եզդի ազգին , ովքեր միշտ քաջալերելով եղել են իմ կողքին։

 

Մեծ հաղթանակները տրվում են շատ թանկ գնով»։

Կիսվել