Ֆիզուլիի շրջանում հայտնաբերվել է ևս 4 զինծառայողի աճյուն

Արթուր Հայրապետյան Փետրվար 11, 2021

Ֆիզուլիի շրջանում հայտնաբերվել է ևս 4 զինծառայողի աճյուն. Արմենպրես

Ֆիզուլիի շրջանում հայտնաբերվել է ևս 4 զինծառայողի աճյուն. Արմենպրես Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող մարտական գործողությունների հատվածներում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում՝ փրկարար ջոկատները Վարանդայի (Ֆիզուլի) շրջանից հայտնաբերել են ևս 4 զոհված զինծառայողի աճյուն, «Արմենպրես»-ին տեղեկացրել է Արցախի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը: «Աճյունների ինքնությունը պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Առայսօր որոնողափրկարարական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է ընդհանուր առմամբ 1371 աճյուն: Որոնումներն այսօր 3 ջոկատով կիրականացվեն Հադրութի շրջանում»,- մանրամասնել է Թադևոսյանը:

Կիսվել