Ֆրանսիայի Նիմ քաղաքի կենտրոնում տեղի ունեցավ Հայոց ցեղաս-պանության զոհերի հիշատակին նվիրված հրապարակի և հայկական խաչքարի բացման հանդիսավոր արարողություն

Արթուր Հայրապետյան Ապրիլ 22, 2022

Ապրիլի 16-ին Ֆրանսիայի Նիմ քաղաքի կենտրոնում տեղի ունեցավ Հայոց ցեղաս-պանության զ-nհերի հիշատակին նվիրված հրապարակի և հայկական խաչքարի բացման հանդիսավոր արարողություն։

 

 

 

Միջոցառման ընթացքում ելույթներով հանդես եկան Նիմի քաղաքապետ Ժան-Պոլ Ֆուրնիեն, Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը և Նիմի հայկական ընկերակցության նախագահ Արմեն Մարտիրոսյանը։ Արարողությանը ներկա էր նաև Ֆրանսիայի Ազգային ժողովի Պաշտպանության և զի-նվшծ ուժերի մշտական հանձնաժողովի նախագահ Ֆրանսուազ Դյուման, ինչպես նաև Մարսելում Հայաստանի հյուպատոս Սամվել Լալայանը։

 

Իր ելույթում Հայաստանի դեսպանը հիշեցրեց այն կարևոր դերակատարումը, որ Ֆրանսիան ունեցել է ցեղաս-պանությունից փրկված հայ գաղթականներին ապաստանելու հարցում։ Ընդգծվեց նաև Ֆրանսիայի կողմից Հայոց ցեղաս-պանությունը 2001 թվականին օրենքի ուժով ճանաչելու, ինչպես նաև ապրիլի 24-ը 2019 թվականից ի վեր Ֆրանսիայի պետական հիշատակի օրերի ցանկում ընդգրկելու կարևորությունը՝ Հայոց ցեղաս-պանության միջազգային ճանաչման և ցեղաս-պանությունների կшնխшրգելմшն հարցում։

 

 

 

Եզրափակելով խոսքը՝ դեսպանը շնորհակալություն հայտնեց Նիմի քաղաքապետին և քաղաքային խորհուրդին՝ Հայոց ցեղաս-պանության զ-nհերի հիշատակն անմ-шհшցնnղ հրապարակի անվանակոչման և խաչքարի տեղադրման նախաձեռնությանը հավանություն տալու համար։ Դեսպանը նաև իր երախտագիտությունը հայտնեց Նիմի՝ համեմատաբար նոր ձևավորված ֆրանսահայ համայնքին՝ ի դեմս քաղաքի հայկական ընկերակցության և նրա նախագահ Արմեն Մարտիրոսյանի՝ այս կարևոր նախաձեռնության և այն կյանքի կոչելու համար։

Ելույթներից հետո տեղի ունեցավ խաչքարի օրհնության արարողություն, ինչին հաջորդեց ծաղկեպսակների զետեղման արարողությունը։

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024