Գաֆեսճյանի օդը լցված էր արվեստաբույրով

Արթուր Հայրապետյան Սեպտեմբեր 13, 2021

Գաֆեսճյանի օդը լցված էր արվեստաբույրով

 

Գաֆեսճյան արվեստի կենտրոնի այգում արդեն երկրորդ օրն է, "My handmade Armenia" -ի շրջանակներում ներկայացված էին հայ արվեստագետների ցուցահանդես֊վաճառքը ։ Տաղավարների գույներն ու հայականությունը զբոսաշրջիկների ուշադրության կենտրոնում էր ։ 

 

Առաջին տաղավարը ,որը դիմավորում էր հյուրերին "Gohar" -ն էր . տաղավարը մեզ ներկայացրեց Հասմիկ Պետրոսյանը , նախ հյուրերին տրվեց այցեքարտ , որն հետո արդեն նյութը պատրաստելու ընթացքում պետք է ավելի հետաքրքիր փաստեր երևան բերեր ։

 

Գոհարը Շիրակի մարզի Հացիկ գյուղի իրենց տանը կից արվեստանոցում ստեղծում արվեստի անկրկնելի գործերը ,որոնց մեջ այնքան սեր ու ջերմություն է դրված, որ տաղավարի կամավորներն անգամ հպարտությամբ ու սիրով էին հյուրերին ներկայացնում Գոհարի գործերը ։

 

Մինչ մենք դիտում էինք տաղավարի նմուշները զուգահեռ Հասմիկ Պետրոսյանը ներկայացնում էր , նմանատիպ ցուցահանդես֊վաճառքների կարևորությունը , որոնք արվեստագետին նոր հնարավորություններ ու նոր կապեր է տալիս, իսկ վաճառքը նաև ոգևորում։ Ամբողջ ընթացքում տաղավարի գլխավոր հերոսն ու արարողը իր բարի ժպիտով հետևում էր այցելուների հիացմունքին, որոնք լավագույն գնահատականն էին ։ 

 

Գոհարին կից տաղավարը հայկական քարերից կերտած արվեստի գործեր էին ` Ռիտա Պետրոսյանի "Dandelion Handmade" ապրանքանիշը։ Սևանա լճից, Հանքավանից և Հայաստանի այլ բնակավայրերից բերված քարերից կերտվել էին հրաշալի կրծքազարդեր ։ Տաղավարի կամավոր Մերի Ազարյանը ներկայացնում էր տաղավարի ամեն դետալն ու բացատրում քարերի պատկանելիությունը։ 

 

Մարզերից եկած արվեստագետների տաղավարները աչքի էին ընկնում հյուրընկալության մեծագույն ջերմությամբ, այդպես մեզ ժպտում էին Տավուշից եկած կանանց կողմից հիմնված "Թելիկ" սոցիալական ձեռնարկության ներկայացուցիչները ։ Իսկ ահա Գյումրվա տաղավարը այցելուներին առաջարկում էր հայկական ազգային տարազներով լուսանկարվելու հնարավորություն, որի գայթակղությանը չդիմացանք նաև մենք ։ 

 

Հայկական գինու պատյաններ էին բերել Վայոց Ձորի շնորհալի շնորհալիները, կավից զարդեր էին պատրաստում մեկ այլ տաղավարում ,Վանաձորից վարպետ Բոգդանն իր գործերն էր ներկայացնում և Գաֆեսճյանի այգում օդը արվեստով էր լցվում։ 

 

Այցելուների հիացմունքը գալիս էր փաստելու ,որ հայկական շունչը արվեստի մեջ եղել և մնալու է իր բարձունքում ։

 

Նյութը պատրաստեց Արմինե Մելքոնյանը 

Կիսվել