Գագիկ Ծառուկյանը նեղանալու տեղ ունի

Արթուր Հայրապետյան Ապրիլ 13, 2021

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի որդու հարսանիքի հրավառության դեպքով ոստիկանությունում կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, համաձայն որի Գագիկ Ծառուկյանը տուգանվել է 100 հազար դրամով:

«ՉԻ». Օրինակ, մենք Գագիկ Ծառուկյանի փոխարեն կնեղանայինք: Մարդն այդքան փող է ծախսել հարսանիքին, հարյուրավոր միլիոններ, իսկ հիմա բերել, ինչ-որ մանր-մունր 100 հազար դրամով տուգանում են: Բասկովը իմանա, ուշքը կգնա:

Պետք էր հարսանիքի ծավալներին համարժեք տուգանել, ասենք՝ 100 հազար դոլար: Խի Ծառուկյանի ձեռքը քարի տա՞կ էր, որ չվճարեր: Ընդհակառակը, հպարտությամբ կվճարեր՝ իմանալով, որ այդ գումարը գնալու է պետբյուջե և նպաստելու է հայրենիքի հզորացմանը: 

 

Լավ, չկա, չկա, գոնե համավարակային կանոնները խախտելու համար տուգանեք, մի չաղլիկ գումար գրեք, մարդը վճարի: 

ՉԻ

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024