«Գարիկ Գալեյանը ինֆարկտային վիճակում ա, սկոռին ա տարել »

Արթուր Հայրապետյան Մայիս 18, 2022

«Գարիկ Գալեյանը ինֆարկտային վիճակում ա, սկոռին ա տարել ». Զոհվածների ծնողները պահանջում են ազատ արձակել նրան 

«Վիճարկվում է ձերբակալության իրավաչափությունը, եթե կալանավորման միջնորդություն ներկայացվի, ոնց հասկանում եմ, այս պայմաններում պետք է ներկայացվի, այդ դեպքում, եթե դատարանը որոշում կայացրեց, ազատեց արգելանքից, այդ հարցը կփակվի: Երկրորդ, երբ որ քննիչն ինքը այդ հարցը լուծի: Երկրորդ մասով իրենք դեռ քննարկումների մեջ են, որովհետեւ ամեն դեպքում գործողություն են կատարում, եւ այդ գործողության հետ քաշելը որոշակի հիմնավորվածության խնդիր ունի: Այդ մասով ոչինչ չխոստացան, բայց փորձում են ինչ-որ բան անել»,-ասաց փաստաբան Արա Զոհրաբյանը, որը ներկա էր զոհված զինծառայողների հարազատների բողոքի գործողություններին: «Եթե հիշում եք, մենք 3 հարց ունեինք, առաջին մասով քննչական կոմիտեի նախագահն իր նախաձեռնությամբ էր այսօր կապի դուրս եկել եւ պատրաստակամություն էր հայտնել հանդիպել այս հարցերով, քննարկել բոլոր զոհվածների հարազատների հետ, այսինքն մեծ ձեւաչափով: Դրա հետ կապված ծնողների հետ խոսեցինք, ուրբաթ օրն էր հարմար: Երկրորդ հարցը Նիկոլ Փաշինյանին հարցաքննելու հարցն էր, այդ մասով հաղորդեցին, որ հարցաքննելու են, ասացին քննչական կոմիտեի ղեկավարի հետ հանդիպան ժամանակ կիմանաք, թե երբ կհարցաքննեն: Հաշվի առնելով, որ վաղը չէ մյուս օրն ենք հանդիպում, այդ հարցերի պատասխանները կունենանք: Այս պահին մնացել է Գարիկ Գալեյանի (զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հոր- Գ. Հ.) ազատման հարցը: Այստեղից ես չեմ կարող ասել` մեկ, թե երկու ժամից կպատասխանեն, հարցը քննարկումների փուլում է, իսկ մյուս ճանապարհը դատարանն է»,-նշեց փաստաբանը:

 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2022/05/18/1268650/

 

© 1998 - 2022 Առավոտ – Լուրեր Հայաստանից

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024