Գարին չի աճում

Արթուր Հայրապետյան Հուլիս 08, 2021

Այս տարվա մարտի 18-ի կառավարության նիստի ժամանակ վարչապետ Փաշինյանը հետաքրքրվել է ջրային պաշարների, ջրամբարների լցվածության մակարդակով: Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը տեղեկացրել է, որ այս փուլում ջրամբարների լցվածության մակարդակն առնվազն բավարար կարելի է գնահատել: «Կանխատեսումներն այնպիսին են, որ, ըստ էության, ջրի խնդիր այս տարի որպես այդպիսին քիչ կունենանք»,-ասել է ՏԿԵ նախարարը: Այդ զեկույցից վարչապետը եզրակացրեց, որ այս տարի գյուղացին ջրի խնդիր չի ունենա: Երեւի ենթադրում էր, որ ամռանը Հայաստանում մուսոնային անձրեւների սեզոն է սկսվելու: Բայց այդպես չեղավ: Իհարկե, ցանկացած ձախողման համար, ընդհուպ մինչեւ ազգային ողբերգությունը, մեր իշխանությունն ինչ-որ «ֆռիկներ» գտնում է՝ արդարանալու համար: Ցավն այն է, որ «ֆռիկներից» գարին չի աճում:

Արամ Աբրահամյան

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024