Գերիները ձեզ չեն ներելու. զոհերը ձեզ չեն ներելու, մենք ձեզ չենք ներելու

Արթուր Հայրապետյան Հունիս 08, 2021

 

Գերիները ձեզ չեն ներելու։ Զոհերը ձեզ չեն ներելու։ Մենք ձեզ չենք ներելու։ Բանակի մարտունակության մասին ստահակը ոչինչ չի ասում, բայց շարունակաբար ուտելու մասին է խոսում։ Սա՞ է նրա` բանակի ու մեր անվտանգության ապահովման մասին իր պատկերացումները։ 

Անիմաստ է քննարկել ու առավել եւս վերլուծել մի մարդու մտքեր, որն իրականում մեզ հետ կապ չունի։ Հանցավոր ճանապարհը դեմն է առել ու գնում է։ Մենք պետք է կանգնեցնենք նրան կես ճանապարհից։ Մեր անվտանգության ու մեր վաղվա ապագայի համար, բայց ոչ երբեք ազգակործան պատուհասի պատկերացրած ապագայի ճանապարհը, որը ուղիղ կործանելու է տեղից էլ փշրանքներ թողած մեր բանակի, անվտանգության, եւ որ ամենակարեւորն է մեր վաղվա լինելու, մնալու համար... 

Աղետը միավորում է մարդկանց, բայց մենք շարունակաբար հեռանում ենք իրարից։ Լրջացեք մարդիկ։ Սա գուցե մեր վերջին շանս է, վերջին ու վճռորոշ։ Նժարի թաթերին Հայրենիքն է դրված։ Մեր միակ հարստությունն ու վաղվա մեր լինել-չլինելու հարցը։ Կամ խնամքով կպահենք, կամ էլ` կթողնենք թշնամուն։ Մեր զոհերը հանուն ոչնչի չեն զոհվել, մեր զինվորները հանուն Հայրենիքի ու մեր լինելու, մնալու, մեր Հայրենիքը շենացնելու համար են մարտիոսվել։ Թշնամին մեր տարածքներում ամրապնդում է իր դիրքերը, իսկ մենք շարունակաբար չենք ուզում հասկանալ, թե էս ի՞նչ չարիք է մեզ կպել ու պոկ չի գալիս։ 

Պետք է զգոն լինել։ Չտրվել սրա-նրա քաղաքական խաղերին։ Չխեղճանալ, չհուսահատվել, չհռփանալ..` լրջանալ, բարձր մնալ` չցածրանալ, որ անցնող-դարձող ոտատակ չառնի։

Հավատա ինքդ քեզ..

 

Արթուր Հայրապետյան

Կիսվել