Գերիների ամենամեծ թվով հայրենադարձումը տեղի է ունեցել 1994 թվականի զինադադարի հաստատումից հետո՝ 1995-1997-ին։ ԿԽՄԿ 1996-ի մայիսի 10-ի միայն մեկ հաղորդագրության մեջ 109 անձի հայրենադարձման մասին է գրված

Արթուր Հայրապետյան Հունվար 21, 2021

Հունվարի 20-ին Ազգային ժողով – Կառավարության հարց ու պատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Արցախյան երկրորդ պատերազմի գերիների թեմային։

 

Ի պատասխան «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանի հարցի, նա ասաց, որ բավականին երկար տարիներ Հայաստանից միշտ գերիներ են եղել Ադրբեջանում։ Նաև հերթական աննախադեպի մասին հայտարարություն կատարեց.

 

«Հիմա գերիների թիվը մեծ է, բայց եթե այդ տրամաբանությամբ նայենք, այդ ողջ ընթացքում երբեք ավելի մեծ թվով գերիներ ՀՀ չեն վերադարձվել, քան վերադարձվել են նոյեմբերի 9-ից հետո»,- ասաց նա։

 

Գերիների ամենամեծ թվով հայրենադարձումը տեղի է ունեցել 1994 թվականի զինադադարի հաստատումից հետո՝ 1995-1997-ին։ ԿԽՄԿ 1996-ի մայիսի 10-ի միայն մեկ հաղորդագրության մեջ 109 անձի հայրենադարձման մասին է գրված։

 

Բացի այս 109-ը անձից, որոնք կոնֆլիկտի երեք կողմի՝ Լեռնային Ղարաբաղի, Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիներ են, մյուս հաղորդագրություններում մարդկանց ազգությունները հստակեցված են։ Մեր հավաքագրած տվյալներով 1995-1997 թվերին հայրենադարձվել է 61 անձ հայկական կողմերից։ Իսկ 2020-ի եռակողմ հայտարարությունից հետո առայժմ Հայաստան է վերադարձել 54 անձ։

 

Գ․ Եթե Փաշինյանի ասածը դիտարկենք խաղաղ պայմաններում գերեվարված անձանց վերադարձի համատեքստում, այս դեպքում աննախադեպությունը ևս ճիշտ չէ։

 

https://www.aravot.am/2021/01/21/1166114/

Կիսվել