Գեղարքունիքի մարզում վիճակն այնքան անսփոփ է, որ մարզպետարանի ողջ աշխատակազմը մասնավոր բացված մերսման սրահի բացման արարողությունը ֆեյսբուքում լուսաբանում են, որպես տնտեսական բում։ Առաջին հայացքից թվում է, թե կենտրոնը բացվել է պետության աջակցությամբ, վերջիվերջո մարզպետ Գնել Սանոսյանի գլխավորությամբ, առողջապահության վարչության պետի ուղեկցությամբ բացման արարողակարգին մասնակցում էին մարզի բարձրաստիճան այրերը, սակայն մեկնաբանություններ բաժնում ինքը մարզպետը նշում է, որ կենտրոնը բացվել է մասնավոր տնտեսվարողի կողմից։ Իսկ թե ինչո՞ւ է մասնավորի ներդրումը ներկայացվում, որպես իրենց հաջողություն, կարծում ենք պարզ է, մարզում մեռյալ վիճակը ոչ մի կերպ հարություն չի առնում և ստիպված մասնավոր մերսման կենտրոնների ու վարսավիրանոցների բացումը դառնում է փիառ միջոց։ Կենտրոնում բուժվող հիվանդությունների անուններն էլ սխալ գրելը, ոչ մեկին հետաքրքիր չէ, որովհետև հետաքրքիր բոլոր հարցերը Գեղարքունիքի մարզում վաղուց օդից կախված են ու անպատասխան։
Վահե Բադալյան