Գիշերը ադրբեջանական կողմը կրակ է բացել Խաչիկի ուղղությամբ

Արթուր Հայրապետյան Հուլիս 05, 2022

Այսօր՝ հունիսի 5-ին, գիշերն Ադրբեջանական կողմը կրակ է բացել Վայոց ձորի մարզի Արենի համայնքի Խաչիկ բնակավայրի ուղղությամբ։ Կրակել են նաև Խաչիկ բնակավայրի վարչական ղեկավար Հովիկ Սմբատյանի «Նիվա» մակնիշի ավտոմեքենայի վրա։ Կրակոցները բավական երկարատև են եղել։ Հայկական կողմի պատասխան կրակոցներից հետո ադրբեջանական կողմը դադարել է կրակել։ Այս մասին MegaNews-ը տեղեկացել է Խաչիկի բնակիչներից մեկից, որը զանգահարել էր մեր խմբագրություն։ Մենք կապ հաստատեցինք Վայոց ձորի մարզի Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանի հետ, որը հաստատեց այս տեղեկությունը՝ հավելելով՝ բարեբախտաբար, որևէ քաղաքացի հրազենային վիրավորում չի ստացել։ Սահակյանը խնդրեց, որ ավելի մանրամասն պարզաբանումներ ստանանք ՊՆ-ից։ Փորձեցինք կապ հաստատել այդ գերատեսչության համապատասխան բաժնի աշխատակիցների հետ՝ մեկնաբանություն ստանալու նպատակով, սակայն չհաջողնեց։

 

Նյութի աղբյուրը: http://meganews.am/articles/102343?fs=e&s=cl

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024