Գիտեմ, որ հիմա էլ չեք միավորվելու, որովհետեւ մեկդ մյուսին ատում է. ես չեմ ենթարկվում Ազգակործան իշխանության որոշումներին

Արթուր Հայրապետյան Օգոստոս 30, 2021

 

Գիտեմ, որ հիմա էլ չեք միավորվելու, որովհետեւ մեկդ մյուսին ատում է. ես չեմ ենթարկվում Ազգակործան իշխանության որոշումներին. 

Դուք դեռ զարմանո՞ւմ եք այս ազգակործան իշխանությունների ազգակործան որոշումները ես` բնավ։ Այն դեպքում, երբ անցյալ տարի նոյեմբերին ստորագրված Հայրենիքը վաճառած, կապիտուլացիայի փաստաթղթից հետո, ես այլեւս ոչնչի վրա չեմ զարմանում։ Հիմա խոսքը գնում է լրագրողների աշխատանքը` ԱԺ -ում սահմանափակումների մասին։ Ոմանք ինչ-որ զարմացած հարայհրոց են կապել։ Լրագրողները այսօր ամենաշատն են թիրախավորաված, որովհետեւ ազգակործան պատուհասը լավ գիտի մեդիայի զորությունը։ Իսկ ե՞րբ միավորվեցինք։ Լրագրող ծեծեցին, քաշքշեցին, վիրավորեցին, հայհոյեցին, արգելեցին լուսաբանել, հետապնդեցին, ե՞րբ բոլորս միավորվեցինք ու թիկունք դարձանք։ Երբեք.. հիմա զարմանո՞ւմ եք, թե ալենսիմոնյանները գելխեղդ շեֆի հրահանգով որոշումներ է կայացնո՞ւմ։ Չէ՞ հա։ Բա ինչ պետք է անեն։ Ինչ արեցին մարսեցին։ Հիմա էլ ինչ անում են ժողովրդի անունից են անում.. այնպես որ չարիքի իշխանության որոշումներին ես չեմ մասնակցում ու բոյկոտում եմ։ Մնացյալը ձեր որոշելիքն է։

Ես, որպես խմբագիր, թույլ չեմ տալու, որ իմ լրագրողների աշխատանքը սահմանափակեն։ Դեռեւս այսքանը.. 

Գիտեմ, որ հիմա էլ չեք միավորվելու , թե խմբագիրներով, եւ թե լրագրողներով, որովհետեւ մեկդ մյուսին չի սիրում։ 

Արթուր Հայրապետյան

 

Կիսվել