Գժեր գժվեք, աբխոդ է

Արթուր Հայրապետյան Փետրվար 18, 2021

Հայաստանում քաղաքական քարոզչությունը և հակաքարոզչությունը այլևս որևէ աղերս չունեն բանականության հետ: Իշխանությունը և ընդդիմությունն այն իրականացնում են՝ առանց ուղեղին «զոռ տալու»: Օրերս Գյումրիում իշխանության կողմնակիցները հանրահավաք էին անցկացրել և հիմա նույն իշխանության վերահսկողության ներքո գտնվող մի շարք լրատվամիջոցներ վերցրել և առանձին նյութով տարածում են անհայտ բանախոսի հետևյալ խոսքը. «Ինչ կոռուպցիա, ինչ բան: Տեսեք, Նիկոլ Փաշինյանը մինչև հիմա չի սարքել ատամները»: Իսկապես, այսպիսի փաստարկից հետո ոչ միայն չի կարելի խոսել կոռուպցիայի մասին, այլև պետք է Փաշինյանին անվանել մեր ժամանակների ամենաազնիվ մարդը և հպարտանալ, որ մեր ժամանակակիցն է:

Անհասկանալի է՝ այդ լրատվամիջոցները, որ, կրկնում ենք, գտնվում են իշխանության վերահսկողության ներքո, հեգնո՞ւմ են վարչապետին, թե՞ իսկապես համոզված են, որ արդյունավետ պիառ են անում: Եթե չեն հեգնում, ապա մի քանի խորհուրդ վարչապետին: Հիմա շատ կլինիկաներ ապառիկով են բուժում ատամները: Բացի այդ, կարելի է վերանայել ընտանեկան բյուջեն, օրինակ՝ անընդհատ չճամփորդել ԱՄՆ, այն էլ՝ ներկայիս թանկ ավիատոմսերի պարագայում և սարքել օջախի ղեկավարի ատամները: Ի վերջո, վարչապետը ատամնաբույժ օգնական ունի, կարող է աշխատանքային ժամի ավարտից հետո սարքել նրա ատամները, իհարկե՝ մեծ զեղչեր կիրառելով:

 

https://4rd.am/news/gjher_gjhveq_abxod_e/2021-02-18-4514

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024