Գլխավոր «անմեղին» չպետք է կպնել

Արթուր Հայրապետյան Հուլիս 06, 2022

Պատերազմը տանուլ տված, դավաճանած, աջ ու ձախ գերերալներ շնորհած, արցախահայությանը անտուն ու անտեր թողած, զոհերի ու վիրավորների գլխավոր մեղավորին ամեն գնով փրկում են յուր շուրջինները։ Հրաման են ստացել։ Սցենարն էլ գրել ու տվել են։ 

Այո, այո, ճիշտ հասկացաք, պատերազմում խայտառակ պարտություն կրած իշխանությունները գլխավոր մեղավորին գտել են ու իրապես մեղավորի ճակտից խարանը մաքրում են։ Այն, որ ասում էր պատասխանատուն եմ, բայց մեղավորը չեմ, այսօր արդեն մեղավորին գտել են ու ինչ կա գցում են չորս պատերի արանքում փակված Տոնոյանի գրպանը։ Լավ էլ անում են, որովհետեւ Տոնոյանը դեռ շարունակում է լռել։ 

Այսօր գարԱԺում հարցուպատասխանից պարզ է դառնում, որ պատերազմը ղեկավարել է պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, եւ ոչ մի կապ չունի ոչ բարով գերագույն գլխավոր հրամանատարը։ Իսկ քաղաքական պատասխանատվություն կրում է Տոնոյանը այս ամենի համար։ 

Պարզ է դառնում, որ ոչ միայն մեղավորն է Տոնոյանը, այլ նաեւ պատասխանատուն է Դավիթ Տոնոյանը։ Փչացած զենք առնողն էլ Դավիթ Տոնոյանն է, ըստ երեւույթին փչացած զենքի գննման միանձնյա որոշողն էլ է Տոնոյանը։ Այնպես որ մեղավորը կա, ու զուր տեղը գլխավոր «անմեղին» չպետք է կպնել։

 

Արթուր Հայրապետյան 

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024