Գնացեք Սերժ Սարգսյանից հարցրեք

Արթուր Հայրապետյան Հոկտեմբեր 14, 2022

Եթե մինչեւ տարեվերջ խաղաղության պայմանագիրը Ադրբեջանի հետ ստորագրվելու է, այդ դեպքում ՀՀ-ն կարողանալո՞ւ է ստիպել Ադրբեջանի զինված ուժերին լքել ՀՀ ինքնիշխան տարածքը. այսօր լրագրողների հետ ճեպազրույցում այս հարցին ի պատասխան՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ասաց. «Խաղաղության պայմանագիրը չի կարող լինել այն պարագայում, երբ մեր տարածքում գտնվում են այդ զինված միավորումները: Ինչպես նաեւ խաղաղության պայմանագիրը կնքելիս մենք պետք է ունենանք մի իրավիճակ, երբ ռազմագերի չունենք, որովհետեւ այլ պարագայում դա ոչ թե խաղաղության, այլ կարող է իմիտացիայի տպավորություն լինել»: Թե որտեղի՞ց են եկել եզրակացության, որ մինչեւ տարեվերջ այդ հարցերը կարգավորած կլինեն՝ Ալեն Սիմոնյանն ասաց, որ երկկողմ հայտարարությունների հիման վրա նման տրամադրություն է ստեղծվել: Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ Հայաստանը Արցախի մեր հայրենակիցներին մենակ չի թողնելու: Լրագրողները հիշեցրին, որ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանն ասել էր՝ պատերազմից հետո մենք այլեւս ռեսուրս չունենք ոչ Արցախի անվտանգությունը պահելու, ոչ այլ իրավունքներն ու ազատություններն ապահովելու, դա իր անձնակա՞ն կարծիքն էր՝ Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Կենացներից վեր կան գործողություններ: ՀՀ իշխանությունը, որը 2018-ից ի վեր ղեկավարում է ՀՀ-ն, իր գործողություններով ապացուցել է, որ ավելի շատ բան է արել եւ անում Արցախի համար, քան որեւէ մեզ քննադատող նախկին իշխանություն: Պարոն Աղաջանյանին մեղադրելով, կոնտեքստից կտրելով՝ մենք որեւէ բանի չենք հասնի, որովհետեւ ակնհայտ փաստ է, որ 30 տարվա այն ճանապարհը, մեր բանակի մասնակի միֆը, որ կառուցվել է, իր փորձությունը չկարողացավ անցնել եւ դրա հետ կապ չունի ո՛չ հեղափոխությունը, ո՛չ իշխող կուսակցությունը, այդ միֆը չդիմացավ»:

 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2022/10/14/1297879/

 

© 1998 - 2022 Առավոտ – Լուրեր Հայաստանից

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024