Գնաճի դեպքում լա՞վ եք ապրում

Արթուր Հայրապետյան Դեկտեմբեր 16, 2021

 

Երբ նոր տարվա շեմին ամեն ինչ ոչ թե կրկնապատկվել, այլ եռապատկվել է, թոշակառուն, որ իր խղճուկ թոշակով չի կարողանում անգամ մի կգ միս գնել, երբ բանջարեղենը 50% -ով թանկացել է, հացամթերքը եռապատիկ թանկացել է, էկոնոմիկայի նախարարը ձեռք է առնում, թե գնաճի դեպքում մարդիկ ավելի լավ են ապրում, քան անցյալ տարի, որ գնաճը այդքան էլ անցյալ տարի բարձր չէր։ Ոչ տամաբանություն կա, ոչ էլ ամոթ։ 

Այս իշխանությունները հնարավոր ամեն ձեւերով ժողովրդին հուշում են, թե ինչպես կարելի է իրենց քշել, բայց քանի որ ժողովուրդը ասել ասողի` լավ է ապրում, գուցե դա է պատճառը, որ բոլորը սսկվել են, իշխանությունն էլ իր անդամներով ոնց ուզում է տժժում է.. բայց այստեղ մարդիկ էլ կան, արժանապատիվ մարդիկ, քաղաքացիներ, որոնց չի կարելի էշի տեղ դնել։ Բայց ինչպես տեսնում եք նախարարը .. դնում է` քթից բռնած։ 

Նախարար/Menu.am/(քերոբյան) մտքի հերթական պայծառաճաճանաչափայլ գոհարիկները. «մեր քաղաքացիները նույնիսկ բարձր գնաճի պարագայում ավելի լավ են ապրում, քան 1 տարի առաջ...»

Ինչի՞ հաշվին են լավ ապրում, ա՛յ........ բութխուզ։ 

Բայց դե, որ ասում է, ուրեմն ապագառկեքը թո՛ղ հավեսով ծափ տան ու հաճույք ստանան։ Գուցե ծափ տալուց հետո իսկապես լա՞վ ապրեն։ Իսկ թանկացումները իսկապես բոլորիս վրա է ազդել։ Բայց դա հոգ չէ, կարեւորը թուլեքի իշխանությունը լավ ապրի։ Մնացյալը` անիմաստ է...... յա՛խք, ձեր ապրածին ու կերածին։

 

 

Արթուր Հայրապետյան

Կիսվել