Գորիսեցիները փակել են Իրան-Մեղրի-Կապան-Գորիս-Երեւան տանող միջպետական ճանապարհի Որոտան գյուղով անցնող հատվածը

Արթուր Հայրապետյան Դեկտեմբեր 18, 2020

Դեկտեմբերի 18-ին առավոտից գորիսեցիները փակել են Իրան-Մեղրի-Կապան-Գորիս-Երեւան տանող միջպետական ճանապարհի Որոտան գյուղով անցնող հատվածը։ Ըստ լուրերի, Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղի մի հատվածը հատկացվելու է Ադրբեջանին։ Ըստ բողոքավորների, իրենք ի վիճակի են ապահովելու մարզի սահմանամերձ համայնքների անվտանգությունը։ «Այսօր նորից մեզ ասացին, որ անվտանգության գոտուց պիտի հեռանանք, հիմա պատասխան ենք պահանջում դավաճանից։ Մեզ երաշխիքներ են պետք»,–ասում են ցուցարարները։ Նրանք պահանջում են նաեւ վարչապետի եւ կառավարության հրաժարականը։ «Առանց կրակոցի պիտի լուծվի էս հարցը։ Մենք զոհեր չենք ուզում»,–ասում են գորիսեցիները։

Կիսվել