Գոյ թատրոնին հասան

Արթուր Հայրապետյան Հոկտեմբեր 04, 2022

Գոյ թատրոնին հասան։ Հիմա էլ են լուռ մյուս թատրոնների գեղղեկերն ու տնօրենները։ Կարծես իրենց չեն հասնելու։ Խզմալյանական թեւի տակ կուչ եկեք, տարբեր կեղտոտ, քայքայիչ ֆինանսական աղբյուրներից շարունակեք սնվել, ու թառեք ձեր բներում։ Ու քանի դեռ ձեզ ու ձեր թատրոններին չեն հասել` սսկվելու եք։ Իսկը` դարմանի տակի ջրեր...... ու հիշեք, որ դուք անգրագետ եք, որովհետեւ ձեր գլուխը ասել է, ու դուք 75. 000 դրամ աշխատավարձ եք ստանում, ու դուք դեբիլ եք, որ այդքան եք ստանում։ 

 

Բազմիցս եմ ասել, հիմա էլ ասեմ։ Թատրոնների ղեկավարներ, տնօրեններ, ձեզ մշակույթի գործիչ համարողներ, դերասան, ռեժիսոր, բեմի բանվոր, գիտնական, նկարիչ, գրող-խզբոզողներ, ով ուզում է լինի, այս աղետալի իրավիճակում անգամ, եթե ձեզնից ոչ ոք հայրենիքի մասին չի մտածում, ու մինչեւ հիմա վախենում է, որ հանկարծ ձայն չհանեմ, բայց հարմար պահին շահեկան դիրքից դուրս տամ, որ ես քաղաքականությամբ չեմ զբաղվում` շառից-փորձանքից հեռու, ապա ասեմ, որ ձեր ստեղծած ֆիլմ կլինի, ներկայացում կլինի, դեր կլինի, գիրք, կտավ, եսիմ ինչ կլինի` առ ոչինչ է։ Դուք ոնց որ բոլոր իշխանությունների օրոք եղել եք ոռմտիկ ու հրամար պահին թռել, դավաճանել, ու անցել մյուս քաղաքական թեւի տակ ու հեղափոխություն կոչվածի ժամանակ ժողովրդի կողքին, բայց այս աղետալի իրավիճակում մի կողմ քաշված, վաղը ձեր պեսերը, որ չլինեն, ոչինչ չի պատահի, հողը կազատվի ձեր կեղտոտ տեսակի ներկայությունից, ձեզ չեն էլ հիշելու։ Հիշելու են, որ հայրենիքի դավաճանի նկատմամբ սսկվել եք ու լուռ համաձայնել ներսի ու դրսի թշնամու -ների հետ։ Հատիկ- հատիկ բոլորի անունները պետք է հրապարակել, որ վաղը այդ անուններին ծանոթ լինի ցանկացած մեկը, դեմքով ճանաչի ու փողոցում ձեզ հանդիպելուց թքի ձեր երեսին։ Դուք անգամ մի բերան չասացիք, որ 18-ին սխալվել եք.... դե ո՞նց կլինի, դուք մեծամեծներդ ո՞նց կարող էիք ձեր սխալները առնել ձեր վրա։ Մի խոսքով` ծախու արարածներ եղել եք, ու կաք։

 

 

Արթուր Հայրապետյան 

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024