Գունագեղ ապագա է սպասվում

Արթուր Հայրապետյան Սեպտեմբեր 22, 2021

Ռուս խաղաղապահները Արցախի Մարտունու շրջանի Մաճկալաշեն համայնքին մոտ Ամարաս վանքի վրա տեղադրված Արցախի դրոշը նախօրեին հանել են։ Այս մասին News.am-ի հետ զրույցում ասել է Մաճկալաշեն համայնքի ղեկավար Լեռնիկ Ավանեսյանը։

 

Լեռնիկ Ավանեսյանի խոսքով՝ սեպտեմբերի 20-ին, ադրբեջանցիները մոտ 1 կմ առաջ էին տվել իրենց դիրքը, ապա ռուս խաղաղապահների միջնորդությամբ հետ գնացել։ Սակայն ադրբեջանցիները պայման են դրել, որ Ամարաս վանքի վրա տեղադրված Արցախի դրոշը պետք է իջեցվի, իսկ ռուս խաղաղապահներն էլ առաջարկել են դրա փոխարեն Հայաստանի դրոշը կախել։ Մաճկալաշեն համայնքի ղեկավարն ասաց, որ այս պահին Ամարասի վրա ոչ մի դրոշ չկա։

 

«ՉԻ». Եթե այս տեմպերով շարունակվի, ապա Լաչինի միջանցքն ինչ-որ պահից կարող է կորցնել իր նշանակությունը: Ադրբեջանցիները քայլ առ քայլ փորձում են Արցախում վերացնել անկախության, ինքնուրույնության բոլոր խորհրդանիշերը. դրոշ, գերբ և այլն:

 

Բայց սա դեռ սկիզբն է. ինչ-որ պահից ադրբեջանցիները կարող են պահանջել, որ Արցախում բջջային և կապի այլ օպերատորները դադարեցնեն իրենց գործունեությունը, եթե Ադրբեջանից լիցենզիա չեն ստացել: Նույն՝ բանկերը, տնտեսական գործարքները, ընտրությունները:

 

Հասկանում եք, չէ՞, որ այս իշխանություններն արդեն դրա դեմն առնելու որևէ քայլ ի վիճակի չեն անել, քանի որ մեզանից այլևս ոչինչ կախված չէ: Մի ժամանակ կռիվ էինք տալիս, որ Ղարաբաղը հակամարտության լիարժեք կողմ լինի, իսկ հիմա նույնիսկ Հայաստանը չի հակամարտության կողմ: Մնացել ենք ռուսների հույսին: 

 

Գունագեղ ապագա է սպասվում:

 

Չորրորդ իշխանություն

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024