Գունագեղի` թշվառության գինը

Արթուր Հայրապետյան Սեպտեմբեր 22, 2021

Երկրին, պետականությանը, անկախությանը մեծ վնաս հասցրած իշխանության կազմակերպած գունագեղ տոնական համերգը չեմ նայել։ Ընդամենը մի պահ... ելույթից յանի` արցունքախեղդ աչքեր եւ այն, թե ինչ մեղավոր է եղել մեր հաղթանակը.. (ելույթից կարճ հատված) 

Բան չեմ ասում, ոչ էլ էն մարդկանց գրառումներն եմ բանատեղ դնում, որոնք այս կամ այն պաշտոնի, աշխատանքի համար (ոսկորի էլի) գրում են` փառահեղ միջոցում։ Ե՞րբ եք հասկանալու, որ հարցը միջոցառման լավն ու վատը չէր, այլ այն ահռելի գումարները, որ ծախսվել է այդ գունագեղի վրա։ Այդ գումարները չարժե՞ր ծախսել թեւ, ոտք կորցրած զինվորների վրա։ Այն դեպքում, երբ պետությունը գրեթե ոչինչ չի արել վիրավոր զինվորների համար, ինչ արվել է անհայտների ֆինանսական միջոցների հաշվին է արվել։ Վերականգնողական կենտրոն բացեիք հրաշքով փրկված տղերքի համար, ոչ թե թեւ ու ոտք կորցրած զինվորները սպասեն, թե որ բարի մեկը կկամենա, իր համար (պրոթեզ) թեւ ու ոտք գնել..  

Անհեթեթություն է ապագառկեքին բան բացատրելը, որովհետեւ ապագառկեքին հրամայված է խելքը գլխին մարդկանց հունից հանել.. չի ստացվելու։ 

Հ.Գ. իսկ գունագեղ տոնախմբության հորինված հովանավորների թեման, որ լավ պարտակում եք, կոնկրետ կոռուպցիոն ռիսկեր է պարունակում։ Թող ոչ հովանավորը ամաչի, որ փող է տվել մի քանի ժամվա համար գունագեղ շինելու համար, որը ոչինչ էր առ այսքան վիրավոր զինվորների հազար ու մի խնդիր ունեցող երկրում, ոչ էլ ձեր պահած գաղտնիությունը կփրկի..

 

Արթուր Հայրապետյան

Կիսվել