Գյուղից մարդ չկա, ինչ կուզի՝ կխոսի

Արթուր Հայրապետյան Մարտ 05, 2021

«Համենայնդեպս ընտրություններում երբեք չեմ պարտվել»,- հայտարարել է Ռոբերտ Քոչարյանը միայն ռուսական լրատվամիջոցների հետ հանդիպմանը:

«ՉԻ». Հետո էլ զարմանում են, թե ինչո՞ւ է միայն ռուս լրագրողների հետ հանդիպում: Շատ պարզ պատճառով. որովհետև անգամ հաշվի առնելով իր ողջ ցինիզմը՝ չէր կարող նման պնդում անել հայ լրագրողների ներկայությամբ:

Հայ լրագրողները նրան կհիշեցնեին, որ ուղիղ 18 տարի առաջ՝ 2003 թվականի մարտի 5-ին, Քոչարյանը կազմակերպեց ամենախայտառակ և վիճահարույց ընտրություններից մեկը: Այնպիսի խայտառակ ընտրություններ, որ անգամ գրպանային Սահմանադրական դատարանը ստիպված եղավ խոստովանելու՝ Հայաստանում կա վստահության դեֆիցիտ, և նախագահական «փայլուն» հաղթանակից հետո իշխանությունը ստիպված է մեկ տարի անց անցկացնել վստահության հանրաքվե:

 

Այդ ընտրությունները խայտառակ էին ոչ միայն ընտրության օրը տեղի ունեցած վայրագությունների, ընտրական կարուսելների, լցոնումների առումով, այլ նաև քարոզարշավի ընթացքում տեղի ունեցած աղաղակող խախտումներով: Օրինակ՝ հանրային հեռուստատեսությունը ընտրությունների երկրորդ փուլից առաջ հարցախույզ է անցկացնում Երևանում՝ հարցնելով, թե ում են ընտրելու՝ Քոչարյանի՞ն, թե՞ Ստեփան Դեմիրճյանին: Հարցնում են մոտ 30 հոգու: Պարզվում է, որ 29-ը քվեարկելու են Քոչարյանի օգտին և միայն մեկը՝ Դեմիրճյանի: Բայց այդ մեկն էլ, պատահական զուգադիպությամբ, հարբած բոմժ է: Դե, ըստ Հանրային հեռուստատեսության տրամաբանության, էլ ո՞վ պետք է քվեարկեր Դեմիրճյանի օգտին:

Ահա այսպիսի պայմաններում է «հաղթել» ասուլիսի հերոսը: Դրա համար էլ սարսափում է ազատ ընտրություններից և պատրաստ է հաղթել միայն Վազգեն Մանուկյանի կազմակերպած ընտրություններում:

https://4rd.am/news/gyowghic_mard_chka_inch_kowzi_kxosi/2021-03-05-4643

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024