Համատարած հուսալքություն` հուսալիության փոխարեն

Արթուր Հայրապետյան Դեկտեմբեր 05, 2020

Ինչո՞ւ իշխանություններդ էլ ձեր թեկնածուին չեք առաջադրում։ Թե չէ լիքը քաղաքական մեռելներ հողի տակից դուրս են պրծել։ Դուք էլ ձեր թեկնածուին առաջադրեք, իմանանք, թե ով է, թե չէ ով ասես կարող է վարչապետ նստել, առանց մեր կամքի եւ ընտրության, եթե իհարկե արդեն մեր տեղը չեն որոշել։ Նիկոլը այլընտրանք չունի, պետք է գնա։ Այսքան երեխա է մատաղ եղել։ Միայն արտահերթ ընտրություններ եւ ուրիշ ոչինչ։ Թեեւ այս խառը իրավիճակում, եթե անգամ գնա էլ ժողովրդի վրա է գցելու գնալը, թե դուք ուզեցիք, որ ես գամ` եկա, հիմա էլ ուզում եք գնամ ու գնում եմ։ Ոնց որ իր հայտնի դավաճանի մասին պատկերացումները։ Նիկոլը միշտ իր չստացված գործերի, չստացված կադրերի, ընդհանրապես պարտությունը... գցում է ժողովրդի վրա։ Պատերազմի օրերին մեզ խաբել են պաշտոնական լուրերով։ Ստացվեց, որ խաբեության զոհ դարձած` խաբեությանն էինք ապավինում։ Պատերազմից հետո մեզ խաբում են.. չկա պաշտոնական տվյալներ, թե քանի գերի ունենք, քանի անհետ կորած, քանի զոհ.. Ու սոսկալի է, երբ մենք այլեւս չենք հավատում։ Իսկ հավատը վերականգնելը գրեթե անհնարին է։ Պատերազմից հետո դեռ ոչ մի դավաճան չի կանգնել օրենքի առաջ, պատասխանատվության չի ենթարկվել։ Պատերազմից հետո ժողովուրդը հարցեր ունի, որի պատասխանը չունի, որովհետեւ չունենք պատասխանատվության զգացում ունեցող իշխանություններ։ Իսկ այն, որ այսօր ով ասես, որ ոտքի չի կանգնել, դա էլ իշխանությունների ձեռքի գործն է։ Իշխանությունները վերակենդանացրեցին քաղաքականության մեջ ակնհայտ-հայտնի ուժերին, ու այժմ շարունակում են մարդկանց զգացմունքների հետ խաղալ։ Ոչ ոք չի մտածում ժողովրդի մասին։ Միայն բառեր, բառեր, բառեր.... ու համատարած հուսալքություն` հուսալիության փոխարեն։ Ով ասես հիմա առիթից օգտվելով իրեն է մեջ գցում։ Արդարանում է իշխանությունը, արդարանում է ընդդիմությունը։ Բայց փաստ է, որ կապիտուլացիայի ակտը ստորագրելուց հետո Հայաստանում ստեղծվել է ներքաղաքական ճգնաժամ, եւ պատճառներից մեկն էլ պետք է արտահերթ ընտրությունների միջոցով, սահմանադրական կարգով հաղթահարել այն...

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024