Հանցագործներ եք, է

Արթուր Հայրապետյան Մայիս 15, 2021

ԻՔական Արման Եղոյանը անամոթաբար ԱԺ ամբիոնից ասում է` «հիմա Ալիեւը Բաքվում նստած տեսնում է, որ մի կմ առաջ են գալիս, էս երկիրը ալեկոծվում է, իշխանությունների դեմ են բոլորը դուրս գալիս, բա որ երկու կմ առաջ գան, ինչ կլինի, մի կողմ թողնենք սահմանը, դիրքը, կահավորանքը մի կողմ է, մի կողմ..»

Իյա լո՞ւրջ ես խոսում։ Հանցագործներ եք, է, գիտե՞ք։ Առանց կրակոցի թշնամին պետական սահման է հատում, առաջ է գալիս ու կիլոմետրերով խորանում է, թողնենք մի կո՞ղմ, անգամ չարձագանքե՞նք։ Այսինքն մի կողմ թողնենք, որ դուք ԻՔականներով երեք տարի մեր հաշվին աշխատավարձ ու պարգեւավճար եք ստանում, մարդկային ճակատագրեր խորտակում, հայրենիքը մաս-մաս նվիրում Ալիեւին, այն, որ չեք կահավորել, որովհետեւ մի կողմ թողնենք, որովհետեւ դուք իշխանության եք եկել ու երեք տարի բացարձակ անգործությամբ զբաղվել ԱԺ-ում, ու դուք որ նոյեմբերի 9-ից հետո փախել, պախկվել էիք, հետո միանգամից արեւերես ելաք, ու ծովը ծնկներից` խաղ առավ, լեզուներդ բացվեց, ու սկսեցիք լկլկալ։  

Հինգ հազար զինվորի գլուխ կերաք` մարսեցիք, տասնյակ հազարավոր տղաների հաշմանդամ դարձրեցիք` մարսեցիք, այն, որ անհայտ կորածների դեռ ունենք` մարսել եք, տասնյակ հազարվոր մարդկանց անտուն եք թողել` մարսել, գերիներին ընդհանրապես մոռացել եք ու ընկել ընտրություններով` մարսում եք, ամենը մի կողմ, միայն թե Ալիեւը չտեսնի, որ իշխանությունների դեմ դուրս եկող կա՞։ Երկիրը մաս-մաս բաժին եք հանել թշնամուն։ Իսկ Ալիեւը Բաքվում նստած չի՞ տեսնում, որ դուք իշխանություններդ այնքան տկար ու անգո եք, որ ինչ ուզում անում է, ու մասում։ Ու մի կմ այս կողմ, երկու կմ այն կողմ, ի՞նչ է եղել, որ։ Քիչ-քիչ սիրտը ուր քաշի կհասնի։ Այն, որ Հայաստանում իշխանություն չկա, ու ինչ կուզի կանի, դա մի կո՞ղմ։ Իսկ Ալիեւը, որ հիմա Բաքվում նստած է, ու մտքում ասում է, ինչ ուզեցի արեցի, ես էլ մարսեցի, ու հայերը դուրս չեկան իրենց իշխանությունների գլուխը չջադեցին, ոչի՞նչ, թե դուք ներքին պայմանավորվածության մեջ ե՞ք, չեք ուզում ամեն կերպ, որ Ալիեւը բարկանա ձեր վրա։ 

Գրեցի ու վերջում հասկացա, որ ԻՔականներին հատուկ պատվաստել գցել են մի ամբողջ ազգի մեջ, որ ազգից վերածվենք ցեղի։ Ու ոնց որ հաջողում են։ Դա նրանից է, որ դուք դեռ կաք, ու դեռ վայրահաչում եք, ու ձեր նման տխեղծ արարածները մի ողջ ազգի ճակատագրի հետ խաղացին, ու դեռ խաղում են, մինչեւ վերջնական կործանում։ Ընդամենը, ի՞նչ է, որ երկիր էր էլի՞, կորցրեցինք։ Իսկ ձեր ԺըՊը -ի դաչա, որ մտել էին, ու յանի դուխի էին տարել, դա թանկ էր չէ՞ ձեր համար, սրտներդ ճաքեց։ 

Մենք ենք մեղավոր, որ դուք դեռ խոսում եք.. ու երկիրը աղետի հասցրած, դեռ մարդամեջ եք դուրս գալիս։

Արթուր Հայրապետյան

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024