Հանրային իշխանության սահմանափակումների իրական թելադրողները ձեր իրավունքներն ու ազատություններն են

Արթուր Հայրապետյան Հուլիս 05, 2021

Սիրելի´ հայրենակիցներ,

 

Հանրային իշխանության սահմանափակումների իրական թելադրողները ձեր իրավունքներն ու ազատություններն են: 

 

Հանրային իշխանության պաշտոնյաները պարտավոր են ղեկավարվել ձեր առօրյա հոգսերի օրակարգով, հարգել և պաշտպանել ձեր իրավունքներն ու ազատությունները:

 

Նանց բոլոր նախաձեռնությունների, արարքների հիմքում պետք է լինեն իրավունքի գերակայությունն ու մարդու իրավունքները: Ցանկացած այլ բան անընդունելի է, պարզապես անկեղծ չէ:

 

Հենց այս իրական արժեքներն է ամրագրել ՀՀ Սահմանադրությունը` մեր երկրի Մայր օրենքը: Այդ արժեքները մեր ամուր պետականության հիմքերից են:

 

Շնորհավորում եմ հուլիսի 5-ի՝ Սահմանադրության օրվա առիթով:

 

Արման Թաթոյան

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան

Կիսվել