Հարբեցող չարիքը ժողովրդին «լիազորեց»` «պողպատե մանդատով»

Արթուր Հայրապետյան Հունիս 15, 2021

Հարբեցող չարիքը ժողովրդին «լիազորեց»` «պողպատե մանդատով»։ 

Չէ, սա իսկապես արյան ծարավ է։

Երբ ազգակործան պատուհասը հայտարարեց. «Արցախը Հայաստան է եւ վերջ», այդ պահից սկսած Արցախը վտանգված էր։ Կորցրեցինք Արցախի 75%-ը։ Հիմա էլ ազգակործան պատուհասը հայտարարում է. «Սյունիքը Հայաստան է»

 

Չէ, ուղղակի ուզում եմ հասկանալ, ձեր մեջ մարդ չի՞ մնացել, նիկոլի կողքին կանգնածներ։ Դուք գոնե մենակ մնալուց գիտեք, թե ինչ տիեզերական մասշտաբի հանցագործի հետ գործ ունեք, լա՛վ հացկատակներ, դուք գոնե հասկանո՞ւմ եք, թե ինչ կարող է լինել «հազարավոր» երեւանցիներին Սյունիք տանելը։ Ու լինելու են մարդիկ, որ գնալո՞ւ են.. հայը հայի դեմ է հանում հոգեգեշ հանցագործը։ Վերջին հանգրվանը` քաղաքացիական բախումներն են, որ ազգակործանը փորձելու է իրագործել` արյան ծարավ է, ու լա՛վ հասկանում է, որ իր վերջին շանս է իշխանության վերարտադրման եւ լավ գիտակցում է, որ այս անգամ, անգամ իրեն խոստացած մեկը, որ պետք է ձայն տա` չի՛ տալու, դրա համար է հնգնավորել։ Դուք էս ինչքա՞ն եք մոլորվել նյութի` փողի ու իշխանության մեջ, համը բերաններդ է մնացել` չեք փոխում ու ամեն ինչ անում եք, որ արյան ծարավ հոգեգեշը իր ուզածին հասնի։ Ո՛չ զսպվածություն ունեք, ո՛չ խիղճ, դրա համար էլ հնարավոր բախումներից չեք խուսափում, լա՛վ գիտակցելով, թե ինչ կարող է լինել։ Էս ի՞նչ չարիքի մեջ ենք, Աստված իմ։

Արթուր Հայրապետյան

Կիսվել